Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիին վրեժխնդիր են լինում իրենց քննադատելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն այսօր Բաքվի միջազգային օդանավակայանում հայտնի գրող Աքրամ Այլիսլիին բերման ենթարկելու հետ կապված հանդես են եկել ծիծաղելի մեկնաբանությամբ, հայտարարելով, որ նրան երկրից դուրս չեն թողել «անցագրային ծառայության աշխատակիցների հետ ընդհարվելու պատճառով»:
Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ ներկայում ՆԳՆ-ում հետաքննություն է անցկացվում:
Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել, հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից: Այս մասին ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է գրողի կինը` Գալինա Այլիսլին:
Ըստ գործակալության` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վրեժխնդիր լինել Ադրբեջանում եւ արտասահմանում հայտնի 78-ամյա վիպասան Աքրամ Այլիսլիին այն բանի համար, որ 2011 թվականին հրատարակել է երեք վեպերից կազմված «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը:
Այլիսլին դեռ այն ժամանակ, որպես գրող-կանխատես, փորձել է ազդանշանել այն մասին, որ Ադրբեջանում կառուցվող ավտորիտար պետական համակարգը շարժվում է փակուղի: Այդտեղից էլ ծագել է եռապատման «Վիթխարի խցանում» անվանունը: Եռապատումը ներառում է երեք վեպ` «Եմեն», «Վիթխարի խցանում», «Քարե երազներ»:
Գրողի բացահայտ հալածանքները սկսվել են այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին «Դրուժբա նարոդով» ամսագիրը հրատարակել է նրա «Քարե երազներ» վեպը
Աքրամ Նաիբովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998 թ-ից) եւ արվեստի վաստակավոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997 թ.) եւ «Իստիգլալ» (2002 թ.) շքանշանների ասպետ` որոնց նա արժանացել է ադրբեջանական գրականության առաջ ունեցած բացառիկ վաստակի համար:
«Քարե երազներ» վեպում Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագարել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` 1919 թվականին Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները, եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ-ին Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից, (1000 մանաթ` մոտ 1000 եվրո կազմող) նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը:
ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:
Ադրբեջանցի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել էր, որ «գրողին Ադրբեջանում հրապարակային մահապատժի են ենթարկում միջնադարյան ինկվիզիցիայի անողոքությամբ»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով հետազոտող Թոմաս դե Վաալը «Քարե երազների» հրատարակումը խիզախ արարք է անվանել: 2014 թվականի փետրվարին աշխարհառչակ 14 գիտնականներ եւ մտավորականներ Աքրամ Այլիսլիին առաջարկել են ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեն դատապարտել է Բաքվի օդանավակայանում գրող Աքրամ Այլիսլիի դեմ բռնությունը եւ սահմանային ծառայության ու ոստիկանության այդ գործողությունները գնահատել է որպես քաղաքացիների ազատ տեղաշարժի դեմ ոտնձգություն:
Կոմիտեն Ադրբեջանի ՆԳՆ-ից պահանջել է հրապարակել օդանավակայանում Այլիսլիի կողմից սահմանպահների հետ կոնֆլիկտի տեսանյութը, եթե յադպիսին գոյություն ունի, ինչում խիստ կասկածներ կան:
Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա «Քարե երազներ» վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:
«Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Վիթխարի խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2013 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է:
Ադրբեջանական ԶԼՄ-ներին ավելի վաղ տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին ասել էր, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա:
«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա:
Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն, իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное