Սանիթեք ընկերությունը հերքում է Տարոն Մարգարյանի առնչությունը ընկերության ակտիվների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն: Խնդրում ենք լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելուց: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաեւ գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն եւ բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի հետ դուրս է բերել իր բեռնատարները, որոնք աշխատում էին «Սանիթեքի» համար, այդ պատճառով ընկերությունը չի հասցնում պատշաճ աղբահանություն իրականացնել: