Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա է մեկնել հետևյալ կազմով. Տիգրան Մինասյան (55 կգ), Արարատ Մանուչարյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (67 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Էրիկ Էլոյան (82 կգ), Հակոբ Բաղդասարյան (87 կգ), Ռազմիկ Խաչատրյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):
Աշխարհի երիտասարդների առաջնությունը կկայանա սեպտեմբերի 17-23-ը Սլովակիայի Տրնավա քաղաքում: