Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն երկրի համար հարստություն ստեղծողները. վարչապետը Տավուշում մասնակցում է ներդրումային համաժողովի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իրապես գործընկերային հարաբերություններ հաստատել: Տավուշի մարզում ընթացող «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագիրը կրող ներդրումային համաժողովի ընթացքում իր ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը«Սա առաջին մարզային համաժողովն է, որի նպատակն է տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից և արտերկրում ու  Հայաստանում ապրող գործարարներին հրավիրել զրույցի, հասկանալու համար, թե որ ոլորտում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի մենք կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը: Մենք նման համաժողովներ պետք է կազմակերպենք հանրապետության բոլոր մարզերում, իսկ հիմնական կարգախոսը հանրահռչակելն է զարգացման այն բանաձևը, որ մենք դնում ենք մեր գործողությունների հիմքում: Եվ այդ զարգացման ամենակարևոր առանցքային դրույթն այն է, որ Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իրապես  գործընկերային հարաբերություններ հաստատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ կառավարության անելիքը տեսնում են հավասար հնարավորությունների, արդարդության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծման մեջ, որովհետև այն հին մոտոցումը, ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ բացի, աշխատատեղեր ստեղծի, ժամանակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ: «Կառավարությունն աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեության ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիենալ են այդ հարցում, գիտեն, թե ինչպես է պետք դա անել և գիտեն ոչ միայն բացել, այլ դա շարունակել, պահել, զարգացնել և ավելի ընդլայնել»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ համաժողովի հիմնական նպատակը կառավարության և գործարար համայնքի միջև գործընկերություն հաստատելն է, մտադրությունները ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ ՀՀ-ում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, ովքեր երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաև իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում, հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում: «Բոլոր խնդիրները, որ այսօր մեր երկրում կան, կապված են պետական եկամուտների ծավալների հետ: Եվ պետական եկամուտների ծավալների աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, կախված է նրանից, թե  ինչքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի: Այս միջոցառումը կազմակերպել ենք ընդգծելու համար այս հանգամանքը, որ մենք ցանկանում ենք քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք գործունեության այդ տեսակը ծավալեն մեր երկրում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ համաժողովի մասնակիցների մի զգալի մասը ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  «Կարող եմ լիարժեքորեն ասել, որ այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են նոր, կարող եմ ասել աննախադեպ մակարդակի: Իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, հետևաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, ինչը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան: Իսկ դա ևս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Հայաստանում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը պատրաստակամության համար շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը նրանց վրա հույս է դնում: «Մենք պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք հաջողեք Հայաստանում: Մենք Հայաստանի գործարար խավին երկու ուղերձ ունենք: Մենք նրանց ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Մենք ասում ենք՝ հզորացեք և հզորացրեք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное