Այսօր իմ օրը չէր. Հենրիխ Մխիթարյան
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց չիրացրած 11 մետրանոց հարվածից և Լիխտենշտեյնի դեմ տոնած հաղթանակից:
«Գոլից հետո կենտրոնացվածությունը կորցրեցինք և բաց թողեցինք իրենց գոլը: Դժվար էր, բայց փորձում էինք գտնել դարպասի բանալին: Այսօր իմ օրը չէր, շատ հնարավորություններ բաց թողեցի: Սակայն սա ֆուտբոլ է, հաղթեցինք և 3 միավոր վաստակեցինք: Կարևորն այն է, որ հասանք դրական արդյունքի: Մեզ համար ամեն խաղ դժվար է, չկան հեշտ խաղեր: Սա ֆուտբոլ է այժմ բոլորն էլ գիտեն, ինչպես խաղալ և ինչպես պաշտպանվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը: