Հայաստան-Լիխտենշտեյն խաղը կսպասարկեն ալբանացի մրցավարները
ՍՊՈՐՏՖուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Էնեա Յորգջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկայն ու Էրմալ Բարուշին:
Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: