Անջելինա Ջոլին «լրտեսներ» է վարձել՝ Բրեդ Փիթին հետևելու համար
ՎԻԴԵՈԱնջելինա Ջոլիին չի գոհացնում Փիթի հետ ամուսնալուծության գործընթացի նոր շրջադարձը: Նրան զայրացրել է այն փաստը, որ ինքը միայնակ չի կարող ստանձնել 6 երեխաների խնամակալությունը: Բացի այդ, դատարանը թույլատրել է Փիթին՝ տեսակցել երեխաներին, իսկ ալիմենտի հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ հուսահատությունից ելնելով՝ Ջոլին որոշել է «լրտեսներ» վարձել՝ Բրեդ Փիթին հետևելու համար: Բանն այն է, որ Անջելինան Լոնդոնում զբաղված է նոր ֆիլմի նկարահանումներով և ցանկանում է տեղյակ լինել, թե այդ ընթացքում ինչով է զբաղվելու Փիթը, իսկ հետո իրեն «հարմար» ինֆորմացիան օգտագործել նախկին ամուսնու դեմ՝ դատական հերթական նիստի ընթացքում: