Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կվերադարձնի արդյոք StAR-ը Հայաստանից ապօրինի դուրս բերված մինչև 14 մլրդ դոլարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Stolen Asset Recovery Initiative-ը (StAR), որը փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է որպես Հայաստանից ապօրինի դուրս բերված ֆինանսական միջոցները վերականգնելու և վերադարձնելու գործիք, միջազգային պրակտիկայում կիրառման լայն փորձ ունի։ Մասնավորապես՝ վերջին 21 տարում այս գործիքի միջոցով Ֆիլիպինների իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 1 մլրդ դոլար, 2007թ-ի դրությամբ Պերուի իշխանություններին հաջողվել է մի շարք օֆշորային գոտիներից վերադարձնել 174 մլն դոլար,  Նիգերիան 700 մլն դոլար վերադարձրել է շվեյցարական բանկերից, որտեղ գաղտնի հաշիվներ էր բացել Նիգերիայի նախկին դիկտատոր Աբբա Աբաչայի որդին, և այլն։

Ի՞նչ կարող է StAR-ը տալ Հայաստանին։

Global Financial Integrity միջազգային կազմակերպության հաշվարկներով՝ 2004-2014 թվականների ընթացքում Հայաստանից ապօրինի ճանապարհներով դուրս են բերվել 4.5-10.5 միլիարդ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ GFI-ն այս ցուցանիշը հաշվարկել է՝ ելնելով միջազգային վճարային հաշվեկշիռներում ի հայտ եկած անհամապատասխանություններից և երկրների միջև արտաքին առևտրի ծավալի տարբերությունից: Եթե GFI մեթոդաբանությամբ շարունակենք մոտավոր հաշվարկը մինչև 2017թ., ապա կստացվի, որ 2004-2017 թվականների ընթացքում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել մոտավորապես 6-14 մլրդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2017թ-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 11.5 մլրդ դոլար։

Տրամաբանական է, որ եթե միջոցներն ապօրինի են դուրս բերվել և չեն արտացոլվել որևէ հաշվեկշռում, ապա այդ միջոցները խնդիրներ ունեն նաև ծագման աղբյուրների օրինականության հետ: Իսկ ոչ օրինական ծագում ունեցող փողերը կոռուպցիայի, փողերի լվացման և այլ արատավոր դրսևորումների հետևանք են, որոնց դեմ պայքարի հարցում գործող իշխանությունները, կարծես թե՝ վճռական են տրամադրված: Իհարկե՝ անհնար կլինի իրականացնել նման ծավալների ֆինանսական միջոցների ամբողջական վերադարձը, քանի որ դրանք կարող են շոշափել Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտների շահերը, ինչպես նաև՝ հնարավոր չլինի  բոլոր դեպքերի համար ամբողջությամբ ապահովել անհրաժեշտ փաստական հիմնավորումները: Սակայն Համաշխարհային բանկի և ՄԱԿ Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախաձեռնությամբ ստեղծված StAR գործիքի կիրառման մեթոդաբանությունը հուշում է, որ համապատասխան քաղաքական կամքի առկայության և ռեսուրսների հատկացման դեպքում կարելի է որոշակի դրական արդյունք ակնկալել:

StAR-ի մասնագետների կողմից այս նպատակով հրապարակվել է ծավալուն մեթոդաբանական ձեռնարկ, որտեղ ներկայացված է ողջ գործիքակազմը և ընթացակարգերը, որոնց միջոցով հնարավոր է հասնել ապօրինի ձեռքբերված ակտիվների վերադարձին: Ձեռնարկի համաձայն՝ ակտիվների վերադարձման գործընթացի առաջին ամենակարևոր քայլը մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց կողմից կոռուպցիոն ճանապարհներով ձեռքբերված ունեցվածքի վրա կալանք դնելու ռազմավարության մշակումն է: Ակտիվների վերադարձման ռազմավարությունը պետք է ներառի հետևյալ քայլերը.

  1. Փաստերի և ապացույցների հավաքում, ակտիվների հայտնաբերում (երկրի ներսում և դրանից դուրս՝ փոխադարձ իրավաբանական օգնության տրամադրման միջոցով)
  2. Ակտիվների պաշտպանում (երկրի ներսում և դրանից դուրս),
  3. Դատական գործընթաց (մեղավորության հաստատման, ակտիվների բռնագրավման, վնասի փոխհատուցման և այլ նպատակներով),
  4. Դատավճռի իրականացում,
  5. Ակտիվների վերադարձ:

360 էջից բաղկացած վերոհիշյալ ձեռնարկում մանրամասն ներկայացված են նշված քայլերի բոլոր նրբությունները, հնարավոր բարդությունները և խոչընդոտները, որոնք կարող են հանդիպել յորաքանչյուր փուլում: Ձեռնարկում ներկայացված են նաև համաշխարհային հիմնական ֆինանսական կենտրոնների օրենսդրական առանձնահատկություններն, ինչպես նաև՝ իրավաբանական ընթացակարգերը, որոնք կարող են առնչվել կոնֆիդենցիալ տեղեկատվության տրամադրման, դատական հայցեր ընդունելու, դատական գործընթացների անցկացման, ակտիվների նկատմամբ կալանքի սահմանման և վերադարձի գործընթացներին:

StAR-ը բացի խորհրդատվական դերակատարությունից՝ ակտիվների վերադարձման գործընթացում կողմերի միջև ստանձնում է միջնորդի դերակատարություն՝ ապահովելով նախատեսվող ընթացակարգերի՝ միջազգային օրենքներին համապատասխան ընթացքը: Սովորաբար ակտիվների վերադարձման գործընթացը բավական երկար է տևում՝ կախված տվյալ դեպքի առանձնահատկություններից՝ ձգվելով մի քանի տարի:

StAR-ն ակտիվների վերադարձման գործընթացում մեծ ուշադրություն է դարձնում նաև տվյալ դեպքի քաղաքական և իրավական ենթատեքստերին, որպեսզի երկրի իշխանությունները չփորձեն հիշյալ գործիքներն օգտագործել իրենց հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Այն, որ Հայաստանից ապօրինի ճանապարհով մի քանի միլիարդ դոլարի հասնող ֆինանսական միջոցներ են դուրս բերվել, փաստում են ոչ միայն հայաստանյան շրջանակներում այդ մասին արված բազմաթիվ հաղորդումները, այլ նաև միջազգային կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունները: Ապօրինի ձեռքբերված և Հայաստանից դուրս բերված միջոցների գոնե մի մասի վերադարձման համար կան անհրաժեշտ գործիքներ, և  Հայաստանի նոր իշխանությունները, փաստորեն, պատրաստակամ են կիրառել այդ գործիքները:  Համադրելով միջազգային դրական փորձը վերոնշյալ գործոնների առկայության հետ՝ Հայաստանից ապօրինի դուրս բերված միլիարդների վերադարձի հույսերը սկսում են իրատեսական թվալ: 

Տնտեսագետ Գոռ Ծառուկյան

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное