Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ պետությունը միլիոնավոր դրամներ է խնայում. Սփյուռքի նախարարի հարցազրույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունն առաջ է բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և Սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները, և այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:

- Արդեն շուրջ 3 ամիս է՝ Սփյուռքի նախարարի պաշտոնում եք: Պաշտոնավարման առաջին օրերին խոսել եք ծրագրերի ծախսերի արդյունավետության մասին: Այդ համատեքստում որոշակի փոփոխություններ եղան: Այսօր ի՞նչ արդյունքների մասին կարող եք խոսել:

- Ծախսերի առումով ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ, մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության մեկնարկն էր: Ընդհանրապես, հակված եմ կարծելու, որ վստահության, առողջ  գործակցության հիման վրա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը պետք է իրականություն դառնա:

Համատեղ գործակցության շնորհիվ «Արի տուն» ծրագրի անցումային փուլն իրականացնելու համար մեզ միացան մի շարք մասնավոր ընկերություններ՝ արագ սննդի սպասարկման կազմակերպություններ, ռեստորան, բնական հյութերի գործարան և այլն:  

«Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք սկսեցինք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը, իսկ համագործակցության հուշագիր կնքեցինք Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ, որն անվճար հիմունքներով տրամադրում է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, ապահովում դասընթացների համար նախատեսված պայմանները:Կրթական գործընթացը ղեկավարում են «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

 Նախարարության «ՆերՈւժ» ծրագիրը ևս օր օրի ընդլայնում է աջակիցների թիվը:

Այս կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ պետությունը նախ միլիոնավոր դրամներ է խնայում, և, որ ավելի կարևոր է, մենք սրանով նոր որակի, փոխվստահության վրա հիմնված համագործակցության նոր մշակույթի հիմք ենք դնում:

 - Դուք պաշտոնավարման առաջին իսկ օրերից ասել եք, որ հայրենադարձությունը լինելու է առաջնահերթություններից մեկը: Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսված:

- Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը առաջ է բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և Սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները: Իհարկե, այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի: Հեղափոխությունից հետո մեր հարյուրավոր հայրենակիցներ վերադարձել են հայրենիք բնակության կամ նախապատրաստում են իրենց վերադարձը, հետաքրքրված են Հայաստանի ամենօրյա կյանքով, զանգահարում են, այցելում ու նամակներ գրում մեզ: Կառավարության ծրագրում ևս հստակ նշված է, որ հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրության, անվտանգության բարելավման և այլ գործընթացների համար կարևոր նախապայման է:

Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացնում է իրավական ու ծրագրային աշխատանքներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման ռազմավարության» մշակումը, կազմվել և համալրվում է ՀՀ-ում հաստատված հայրենադարձների տվյալների բազան (Repat Armenia-ի տվյալները ևս օգտագործվում են), որը կիրառելի է նախարարության աշխատանքները կազմակերպելիս և հայրենադարձների ինտեգրման գործընթացն ուսումնասիրելիս: Ուսումնասիրվում է պետություն-սփյուռք կապերի, հայրենադարձության գործընթացի կազմակերպման և հայրենադարձների ինտեգրման ծրագրերի վերաբերյալ միջազգային փորձը: Անշուշտ, նախարարության կողմից այս տարի իրականացվող «Քայլ դեպի տուն» և «ՆերՈւժ» ծրագրերն անմիջականորեն կապ ունեն հայրենադարձության խթանման հետ:

- Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում Սփյուռքի ներգրավվածությունը մեծացվի, և չլինի այնպիսի իրավիճակ, որ Սփյուռքը Հայաստանին, Արցախին միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ:

- Այս հարցը շատ կարևոր ու բազմաշերտ է: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ տարբեր հանդիպումների ընթացքում պարբերաբար նշում եմ, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման ու նպատակային կիրառման: Տարիներ շարունակ Ափյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը: Հայաստանյան հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում Սփյուռքի ներգրավվածության բարձրացումը կարևոր է ոչ միայն հայրենադարձության գործընթացի խթանման առումով, այլև, ինչպես նշեցի, փոխգործակցության ամրապնդման, փոխճանաչության տեսանկյունից:

ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ Սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ:

Հայրենիքում Սփյուռքի ներգրավվածության լավ ազդակ են նաև նախարարության երիտասարդական ծրագրերը: «Քայլ դեպի տուն» ծրագրին հյուրընկալվել են մոտ 440 երիտասարդներ ու պատանիներ 25 երկրից: Նրանք երկու շաբաթ շարունակ լինելու են Հայաստանում, շրջելու են, բարելավելու հայերենի, հայոց պատմության վերաբերյալ իրենց գիտելիքները, նորից գալու, այստեղ սովորելու մասին մտորումներ են ունենալու: Նրանք նաև զգալու են, որ Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, այլ ժամանակակից պետություն է՝ լայն հնարավորություններով, որտեղ կարելի է լավ ապագա ու բարեկեցիկ ներկա ունենալ:

 - Պարոն նախարար, այս ընթացքում նախարարությունը, եղած ծրագրերը վերակազմակերպելուց բացի, նոր ծրագիր կյանքի կոչեց, մասնավորապես՝ «ՆերՈւժ» ստարթափ ծրագիրը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս ծրագրից, և արդեն կա՞ն արձագանքներ:

- «ՆերՈւժ»-ը մեր ամենահավակնոտ ու հեռանկարային ծրագրերից մեկն է: Այժմ փորձում ենք ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հասցնել բոլոր հայկական համայնքներին, յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդի: Ինչպես գիտեք, հաղթող ծրագրերը կստանան մինչև 15 մլն դրամ աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն, աշխատելու համար նախատեսված տարածք, մեկ տարի ազատված կլինեն Հայաստանում կացության վճարից: Այս ամենը կֆինանսավորվի հատուկ դրամաշնորհային բյուջեից, որը կձևավորվի և՛ նախարարության ֆինանսական միջոցների հաշվին, և՛ տարբեր կառույցների, կազմակերպությունների, անհատների հետ համագործակցության արդյունքում:

«ՆերՈւԺ»-ի նպատակն է ոչ միայն սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել ստարտափները բերելու Հայաստան և բարելավելու երկրում ստարտափների էկոհամակարգը, այլև ինչպես նշեցի, հեռահար նպատակ ունենք որոշ չափով լուծելու սփյուռքի մասնագիտական ներուժի հայրենադարձման խնդիրը։ Քիչ առաջ խոսում էինք հայաստանյան կյանքում սփյուռքի ներգրավվածության մասին, և վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագրով լուծում ենք նաև հայրենիքում սփյուռքի տնտեսական ներգրավվածության հարցը: Այսօր արդեն ստացել ենք մասնակցության 30-ից ավելի հայտ:

 - Առաջիկայում, արդյոք, նախատեսվա՞ծ են նոր ծրագրեր:

- Ընթացիկ միջոցառումներ, բնականաբար, կլինեն: Վերոնշյալ ծրագրերից բաց, նոր խոշոր ծրագիր դեռևս չունենք: Ամեն օր ծնվում են նոր մտքեր, նոր գաղափարներ, ստանում ենք բազում առաջարկներ, որոնց հիման վրա հետագայում կկազմվեն ծրագրեր, սակայն դրանց մասին խոսելը դեռևս վաղ եմ համարում:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное