Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղեցու տարածքում (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի հայկական եկեղեցու տարածքում մեկնարկել է հայկական այբուբենի տեղադրման աշխատանքների վերջնական փուլը։ Նախագիծն իրականացվում է Զապորոժյեի հայ համայնքի ջանքերով։ Գաղափարի հեղինակը համայնքի երիտասարդ ակտիվիստներից մեկն է։

Քանդակների ստեղծման, դրանց գաղափարի, ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Զապորոժյեի Հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, կպատմե՞ք քանդակների ստեղծման աշխատանքներից։ Ե՞րբ ծագեց գաղափարը և ո՞ւմ նախաձեռնությամբ սկսվեցին աշխատանքները։ 

-Նման ճարտարապետական ​​համալիրի կառուցման գաղափարը ծագել է դեռևս 2016 թ.-ին՝ Զապորոժյեի հայ համայնքի ակտիվ երիտասարդներից մեկի կողմից, նա դիմեց ինձ և առաջարկեց կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչ պատրաստակամություն հայտնի ֆինանսավորել այբուբենից կառուցվող առնվազն մեկ տառ: Այդ ժամանակ ես որոշում կայացրի, որ ավելի լավ ու ճիշտ կլինի, եթե ֆինանսավորումը ես անեմ, որպես համայնքի ղեկավար: 

Մենք Զապորոժյեի ճարտարապետներին խնդրեցինք մեզ տրամադրել նախագծի էսքիզ: Հետո սկսվեց հետաքրքիր պատմությունը, երբ մենք մեկնարկում էինք աշխատանքները, մեզ մոտեցավ մի մահմեդական և առաջարկեց իր օգնությունն առանց եկամուտի:

Այնուհետև, աշխատանքային առաջին փուլում համագործակցեցինք Վրաստանի համայնքը ներկայացնող քարեգործների հետ, ովքեր իմանալով աշխատանքի նպատակի մասին, հրաժարվեցին գումար վերցնել։ Մենք, իհարկե, նրանց շնորհակալություն հայտնեցինք, բայց փաստն այն է, որ նրանք ամբողջ աշխատանքը կատարում էին մեծ նվիրվածությամբ: Արդեն երկրորդ փուլը՝ գրանիտների աշխատանքները, կատարում էին հայ վարպետները, իսկ շինարարական վերջին մասը արել են ուկրաինացի շինարարները: Ահա, այսպիսի միջազգային նախագիծ է ստացվել:

 -Ո՞րն է այն հիմնական գաղափարը, որի համար որոշվել է հայկական տառերն այդպես շքեղ քանդակներով ցուցադրել:

-Այս աշխատանքի հիմնական նպատակն է մեզանից հետք թողնել մեր համայնքում, որ մեր երեխաներն ու սերունդները չմոռանան իրենց լեզուն,արմատներն ու ավանդույթները:

-Հայապահպանմանը միտված նմանատիպ ծրագրեր հաճա՞խ եք իրականացնում։

-Նման նախագծի ստեղծումը առաջինը չէր, որ մենք կատարել ենք Զապորոժյեում: Մեր ուժերով քաղաքում արդեն ստեղծվել է Հայ Առաքելական եկեղեցի, որի տարածքում տեղադրված են խաչքարեր, նաև կիրակնօրյա հայկական դպրոց ենք բացել: Քաղաքի կենտրոնական այգիներում տնկվել է 2 ծառ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերին: Յուրաքանչյուր տարի մենք ծրագրում ենք կյանքի կոչել նոր նախագծեր, որոնք հայկական մշակույթի հետք կթողնեն բազմազգ ուկրաինական քաղաքում:

-Ե՞րբ կլինի քանդակների բացումը, և ո՞ր հասցեում է գտնվում, Հայաստանից հյուրեր սպասո՞ւմ եք:

-Համալիրի բացումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի վերջին, ք.Զապորոժյեի Հաղթանակի պողոտա 76 հասցեում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու տարածքում: Այն տեղի կունենա համայնքի ջերմ մթնոլորտում։ Չենք նախատեսում որևէ մեկին հրավիրել, բայց ավանդույթի համաձայն կգան մեր ընկերները, քաղաքի և տարածաշրջանի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ԶԼՄ-ները: Հուսով ենք, որ այս ճարտարապետական նախագիծը պատվավոր տեղ կզբաղեցնի մեր հարազատ քաղաքի տեսարժան վայրերի շարքում:

-Ի՞նչ կպատմեք Զապորոժյեի հայ համայնքի կյանքից, ինչպե՞ս եք անցկացնում հայկական տոները։ Արդյոք «հայկականը» մեծ տեղ ունի նրանց կյանքում։

-Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է տարբեր ազգային, մշակութային միջոցառումներ։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ․․․: Ամեն տարի տոնում ենք Հայաստանի Անկախության օրը, Հանրապետության օրը և Երևանի հիմնադրման օրը: Այդ օրերը հագեցած են լինում համերգային ծրագրերով, որին մասնակցում է  հայ տաղանդավոր երիտասարդությունը, իսկ նշելու գալիս է ամբողջ Հայ համայնքը:

Ամեն տարի մեր համայնքը կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի, երկրաշարժի զոհերի հիշատակին (մոմավառություն, ծառատունկ և այլն): Անցյալ տարի Տարածաշրջանային արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Նռան ծաղիկներ» անվամբ հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը լայնորեն տարածվեց ինչպես ուկրաինական, այնպես էլ հայկական լրատվամիջոցներում: Այս տարի Ուկրաինայի հայ համայնքի համանախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ նվիրված երկրաշարժի օրվան: Միջոցառման ընթացքում նախատեսվում է պարգևատրել և շնորհակալագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ունեցել են մասնակցություն հայ ժողովրդին օգնելու և երկրաշարժից առաջացած խնդիրները լուծելու հարցում: 

Մեր կազմակերպությունը ուշադրություն է դարձնում նաև Զապորոժյեի սպորտային կյանքին։ Արդեն երրորդ տարին է, որ Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է Ուկրաինայի մանկական շախմատի առաջնություն, ծանրամարտի մրցաշար, ըմբշամարտի մրցաշար-կոխ և նաև օգնություն  ենք ցուցաբերում բռնցքամարտի մրցաշարեր կազմակերպելու մեջ:

Նաև վերջերս մեր համայնքը ունեցել է մասնակցություն համաշխարհային ֆլեշմոբում, պարել են ազգային պար՝ «Արի-Պարի-Քոչարի»:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное