Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելք»-ն առաջարկում է ներգրավել Երևանում աղբահանություն և սանմաքրում իրականացնող ևս մեկ օպերատոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները ամփոփում են օգոստոսի 2-ին մայրաքաղաքում աղբահանության խնդիրներով զբաղվող «Սանիտեկ» ընկերություն ներկայացրած դիմում-պահանջի արդյունքները և ներկայացնում իրենց առաջարկներն առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ մոտ 20 օր առաջ ինքը,  տեսնելով մայրաքաղաքում տիրող վիճակը, որոշել է այցելել «Սանիտեկ» ընկերություն և անձամբ խոսել ընկերության տնօրենի հետ՝ պարզելու համար, թե ինչումն է խնդիրը և ինչու է քաղաքն աղբի մեջ կորած: «Այն ժամանակ ընկերության ղեկավարությունն ինձ խոստացավ, որ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքը կբերվի իդեալական վիճակի, քանի որ պատվիրել են 8 նոր աղբատար մեքենա, սակայն արդեն 20 օր է անցել, իսկ խնդրին ամբողջական լուծում չի տրվել: Մենք 7 օր առաջ դիմում-նամակ ենք ուղարկել «Սանիտեկ»-ին, որի պատասխանը հրապարակել է մեր գործընկեր Անի Սամսոնյանը և ամբողջական վերլուծել է: Այս պահին քաղաքում որոշակի տեղեր մաքրվել են, սակայն դա շատ չնչին մաս է կազմում, ընդհանուր առմամբ քաղաքն աղբի մեջ կորած է, խնդրին ամբողջական լուծում չի տրվել»,- ասաց նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ  Խաժակյանն ընդգծեց, որ այս անգամ ևս փորձել են խնդիրը դիտարկել ոչ թե այն տեսանկյունից, որ կազմակերպության հետ հարցերը պարզեն հանրային ճնշում գործադրելու եղանակով, այլ հասկանալ, թե խնդիրը ինչից է գալիս և ինչպես կարելի է կառուցվածքը փոխել, որպեսզի քաղաքում աղբահանություն և սանմաքրում իրականացնող որևէ մասնավոր կազմակերպություն նման խնդրի առաջ չկանգնի: «Լուծումը թաքնված է եղել դեռևս 4 տարի առաջ կատարված գործարքում «Սանիտեկ»-ի հետ, որի արդյունքը մենք տեսնում ենք այսօր: Այն ժամանակ, երբ քաղաքում պետք է փոխվեին աղբահանության և սանմաքրման մեքենաները, այսինքն՝ համայնքից հանձնվեին մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու մասի, այդ երկու մասերի համար հայտարարել մրցույթ և հանձնել երկու շահագործող օպերատորի, որոնցից մեկը եղել է «Սանիտեկ»-ը, մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել: Եվ պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որպեսզի քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները իրականացներ երկու կազմակերպություն: Նրանք կմրցեին միմյանց հետ, և մենք կհասկանայինք, որ մի կեսում խնդիրները շատ են, իսկ մյուսում դրանք չկան, ապա այդ խնդիրները կապված են վատ կառավարման հետ: Իսկ այդ երկուսի մրցակցությունը կբերեր նրան, որ մենք կհասկանայինք, թե որ մեկն է ոչ պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները»,- մանրամասնեց Խաժակյանը:

Ներկայացնելով իրենց առաջարկը՝ Խաժակյանն ասաց, որ կա երկու կնքված պայմանագիր: «Տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիտեկ» կազմակերպության հետ,  որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել, սակայն որպեսզի լինեին երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցել են «Սանիտեկ Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Մենք առաջարկում ենք խզել պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքներ: Դա հնարավորություն կապահովի «Սանիտեկ»-ից վերցնել մենաշնորհը և ապահովել մրցակցային դաշտ: Այդ պարագայում հնարավորություն կլինի, որպեսզի «Սանիտեկ»-ը իր ուժերը կենտրոնացնի քաղաքի մի կեսում, իսկ նոր օպերատորը կկատարի նոր ներդրումներ»,- ասաց նա:

Խաժակյանը հավելեց, որ  այս առաջարկը պատրաստվում են ներառել իրենց նախընտրական ծրագրում, քանի որ գործող քաղաքային իշխանությունը, որն ամիսներ անց չի լինելու, դժվար թե կարողանա այն կյանքի կոչել:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное