«Արսենալ»-ը հաղթել է «Չելսի»-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալ»-ը «International Champions Cup»-ի շրջանակներում հաղթեց «Չելսի»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով և խաղի ելք որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ ավելի դիպուկ էին «Արսենալ»-ի ֆուտբոլիստները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 72-րդ րոպեին: