Մելիք Արզումանյանի «Սիրուդ համար խենթանամ» երգը ու՞մ է ուղղված
ՎԻԴԵՈ
Օտարության մեջ ապրող հայազգի երգիչները հայրենակիցների կողմից էլ ավելի ջերմության ակնկալիքներ ունեն:
Մելիք Արզումանյանը այն շատերից մեկն է, ով ստեղծագործել ու կայացել է ոչ հայրենի հողում: Սակայն նրա երգերում կա կարոտի թելն ու մեծ սերը, որն էլ խթանիչ է հանդիսացել, որպեսզի նա սիրված դառնա և ունենա իր երկրպագուները:
«Սիրուդ համար» նոր աշխատանքը առիթ դարձավ, որպեսզի զրուցենք նրա հետ:
Մելիք Արզումանյան երգչի մանկության երազանքներում ո՞վ էր նա:
-Փոքր տարիքում ապրել եմ ՌԴ -ում, ընտանիքում միշտ տարբեր ժանրերի հայկական երաժշտություն էի լսում ` այդ թվում Արամ Խաչատրյան, Թաթա և այլք: 2012 թվականից սկսած լուրջ սկսեցի զբաղվել երգարվեստով. հաճախում էի վոկալի դասերի, լսում էի մասնագետների կարծիքներն ու խորհուրդները, առհասարակ փորձում էի խստագույնս հետևել, լուրջ զբաղվել իմ սիրած գործով :
-Երգչի կարիերա սկսելու տարիներին առաջացած խնդիրները ինչպե՞ս էիք հաղթահարում:
-Միշտ կարևորել եմ դրանք, որովհետև արդյունքում ի հայտ են գալիս նոր անուններ, մարդիկ կարողանում են ինքնադրսևորվել, որպես արտիստ ցույց տալ իրենց առանձնահատկությունները:
-Կարևորու՞մ եք մրցույթների, փառատոնների մասնակցությունը: Ըստ Ձեզ՝ այն որևէ առավելություն տալի՞ս է:
Արդեն պատասխանեցի՝ միանշանակ դրական ու անհրաժեշտ եմ համարում նման նախագծերին մասնակցությունը, քանզի նոր դռներ բացվելու, նոր հնարավորությունների սկիզբ է դրվում :
-Առաջին տեսահոլովակից հետո դադարը երկարա՞տև էր:
-Դադարը առաջին տեսահոլովակից հետո եղավ մեկ տարի, այդ ընթացքում եղան այլ հարցեր , որոնք թեև չխանգարեցին երգարվեստին :
-Ինչպե՞ս ստեղծվեց Էրիկի հետ զուգերգը:
-Իհարկե, Էրիկի հետ տեսահոլովակն ունի իր պատմությունը, բնականաբար ուրախ եմ , որ այն լավ ընդունվեց ու բարձր դիտումներ ունեցավ:
-Ազգությամբ հայ ամերիկաբնակ երգչին ի՞նչն է ոգևորում առաջ գնալու համար:
-Հիմա ԱՄՆ ում մեզ ոգևորում է ազգությամբ հայ հանդիսատեսը, քանի որ տվյալ պահին իրենցից ենք ստանում և քննադատություններ և գովեստի խոսքեր:
-Հնարավո՞ր է Ձեզ մի օր հանդիպենք Երևանում:
-Այո, իհարկե հնարավոր է: Որքան էլ կայանաս ու հաջողվես ուրիշ երկրում, միևնուն է ձգտում ես քո հսյրենիք, որովհետև ավելի ինքնավստահ ես դառնում պապական հողում, ուժն ու էներգետիկան այնտեղից են բխում: