Պատմություն կերտելով. «Փյունիկ»-ն առաջին հայկական ակումբն է, որ դուրս եկավ Եվրոպայի լիգայի երրորդ փուլ
ՍՊՈՐՏՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում հավասար պայքար էր ծավալվել և երկու թիմերն էլ հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ: Սակայն քիչ-քիչ «Տոբոլ»-ը առավելություն էր ստանում և ավելի սուր գրոհներ էր կազմակերպում: Առաջին կեսի միջմնամասում նույնիսկ մի պահ կրքերը բորբոքվեցին: Ղազախական ակումբը խաղակեսի վերջնամասում ավելի լավ տեսք ուներ, քան «Փյունիկ»-ը:
Երկրորդ կեսը «Փյունիկ»-ը բավականին ակտիվ սկսեց և մի շարք հնարավորություններ բաց թողեց առաջ անցնելու հաշվի մեջ: Բայց ամեն ինչ փոխվեց խաղի 83-րդ րոպեին, երբ մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և «Տոբոլ»-ի դարպասը գրավեց Մուհամեդ Կոնատեն: «Փյունիկ»-ը հաղթեց նվազագույն հաշվով:
Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի հաղթողը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին: