«Փյունիկ»-ի մարզիչը խոսել է «Տոբոլ»-ի դեմ խաղի մասին
ՍՊՈՐՏԵվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին՝ «Տոբոլ»-ի հետ խաղից առաջ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը և հարձակվող Ռուսլան Կորյանը պատասխանել են լրագրողների հարցերին։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: « «Մենք սեփականատեր ունենք՝ Արթուր Սողոմոնյանը, ով ցանկության դեպքում կմեկնաբանի արտասահմանցի ֆուտբոլիստների հետ կապված խնդիրները։ Մեր կազմում բավականաչափ ֆուտբոլիստներ կան, որպեսզի կարողանանք այնպես անել, որ մեզ վաղը հարգեն խաղադաշտում»,-ասել է թիմի մարզիչ Տալալաևը:
Իսկ ահա «Փյունիկ»-ի ավագ Կուսլան Կորյանը շեշտել է թիմը մարտական է տրամադրված է:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: