Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեխնիկական և ընթացակարգային որոշումների շնորհիվ բացառվել է հակառակորդի կողմից հետագա հարձակումների անսպասելիության գործոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «EaDaily»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ասել է, որ հայկական կողմն ապրիլյան պատերազմից շատ հետևություններ է արել:

«2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»,- ասել է Տոնոյանը:

Պաշտպանության նախարարի խոսքով` ապրիլյան պատերազմից հետևություններ անել պետք է, սակայն այն պետք չէ թողնել հայկական կողմի ռազմական մտքի էպիկենտրոնում:

 «Ռազմագիտության պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ նույնիսկ ամենափորձառու հրամանատարները և բանակները սխալներ են գործել հաջորդ պատերազմներին պատրաստվելիս` նախորդ ռազմական գործողությունների արդյունքների վրա հիմնվելով: Այսպիսով, մենք լայնորեն պատրաստվում ենք հավանական ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով ոչ միայն նախորդ դեպքերը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժություններում ցուցադրված զինտեխնիկան պաշտպանության նախարարին մտահոգել է, սակայն ավելի շատ անհանգստացրել է այն հանգամանքը, թե որտեղից և ինչ պայմաններում են դրանք ձեռք բերվել:

«Ի վերջո, Ադրբեջանի գործն է, որ այդքան անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, որոնք կարող են քաղաքացիների կյանքի որակը բարձրացնել, Բաքուն ուղղում է հարձակման համար համակարգեր ձեռք բերելուն: Ցանկացած զինտեխնիկայի համար կա հակահարված տալու միջոց, և այս հարցում հայկական կողմն, անշուշտ, ձեռքերը ծալած չի նստում: Բայց մեզ մտահոգում են ներկայացված զինտեխնիկայի ձեռք բերման աղբյուրները: Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որը… սպառնում է Հայաստանի գոյությանը»,- ասել է Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը այս հարցի վրա է հրավիրում Արցախյան խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների ուշադրությունը:

«Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք զբաղվում են Արցախյան խնդրի կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին հարձակում գործելու համար տարբեր տեսակի զինատեսակներ վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում` ինչի՞ համար է պետք սկզբում խախտել երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո արդեն փորձել այն վերականգնել»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է վերջերս ռուսական ԶԼՄ-ների և ոչ պաշտոնական աղբյուրների կողմից բարձրաձայնվող այն հարցին, թե Հայաստանը պատրաստվում է ռուսական «SU-30SM» մոդելի կործանիչներ ձեռք բերել, ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է, որ այս պահին գնման համար տարբեր մոդելներ են դիտարկում, բայց երկնքում գերիշխող դիրք զբաղեցնելու անհրաժեշտություն կա:

«Երկնքում գերիշխող դիրք ունենալը միշտ ռազմական գործողություններում ձեռքբերումներ ունենալու և արդյունքի հասնելու երաշխիք է համարվել: Եթե մինչ օրս ինչպես ունեցած ռեսուրսներով, այնպես էլ ռազմաօդային ուժերը գործարկելու տարբերակներով մենք երկնքում գերիշխող դիրք ունենալու հարցում նախապատվությունը տվել ենք հակաօդային պաշտպանությանը, ապա այժմ մենք նախատեսում ենք զարգացնել նաև մեր ռազմաօդային ներուժը: Մենք ռազմական ինքնաթիռների տարբեր մոդելներ ենք դիտարկում գնման համար»,- ասել է նախարարը:

 Դավիթ Տոնոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հայկական կողմը ծրագրում է ոչ թե հատուկ զարգացնել կործանիչ ավիացիան, այլև բազմաֆունկցիոնալ ռազմաօդային ուժերը, որպեսզի դրանք հնարավոր լինի կիրառել համալիր խնդիրներ լուծելիս:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное