«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով հատկացվեց 12 մլն դրամ
ՍՊՈՐՏ«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երրորդ փուլն անցկացնելու նպատակով կառավարությունը մարզպետարաններին հատկացրեց 12 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում:
Մրցույթի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր մարզպետարանի հատկացվեց 1,2 մլն դրամ՝ մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով: