Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

lenta.ru -ն «Օրենքով գող կար համարյա թե ամեն բակում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում քրեական հեղինակությունների քանակը բնակչության մեկ շնչի հաշվով խիստ կրճատվեց, սակայն գողական հասարակությունը հանրապետությունում դեռևս կա: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ պարզ է դառնում, որ նոր իշխանությունները փորձում են խաչ քաշել այդ հասարակության բարգավաճման վրա: Հանրապետությունում սկսվել է մեծ մաքրում:

lenta.ru -ն անանուն հարցում է անցկացրել անձանց հետ, որոնք կապված են քրեական հեղինակությունների հետ, նրանք էլ պատմել են ժամանակակից Հայաստանում գողական աշխարհի դասավորությունների մասին: Նախապատմությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկած ուժերը իրենց առաջին գործերից մեկը համարեցին քրեական հասարակությանը «բարեկիրթ այցեր» կատարելը: Հետո նրանց հրավիրեցին կանխարգելիչ զրույցների, որոնց բովանդակությունը մինչև այժմ հայտնի չէ, բայց հասկանալի է, որ նրանց բացատրել են, որ նրանք պետք է հարգեն քրեական օրենսգիրքը, այլ ոչ թե գողականը: Մի քանի օր անց Հայաստանի գողական հասարակությունը որոշեց հավաք կազմակերպել Երևանի հյուրանոցներից մեկում: Ոստիկանությունը խափանեց այդ միջոցառումը: Զգացվեց, որ զրույցները արդյունք չեն տվել: Ոստիկանությունը ևս մեկ անգամ «բարեկիրթ այցեր» կազմակերպեց հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Հրապարակվեց տեսանյութ, որտեղ հեղինակություններին կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել: Ներկայումս Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ: Սրանք ընդամենը նախորդ դարի գողական աշխարհի բեկորներն են: Իսկ նախորդ դարի վերջում և այս դարի սկզբում երևանյան գողական աշխարհում մնացել էին մի քանի օրենքով գող՝ Կառլեն Թովմասյան՝ Գիժ Կարո, Մելս Մկրտչյան՝ Կնդո, Վարդգես Ասլանյան՝ Ցիպո Վարդգես, Ռաֆիկ Խոյեցյան՝ Խոյ, Ռաֆիկ Փիլոյան՝ Մկան, Վազգեն Ներսիսյան՝ Վզգո, ու ևս մի քանիսը: Ներկայումս այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա, վերջինը մահացել է Վզգոն՝ 2016 թվականին: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր - Պետրոսյանն է՝ Վանիկը, գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի: Ստացվել է այնպես, որ հները վերջին 20 տարվա ընթացքում փոխվել են երիտասարդ նորերով, որոնք չունեն այն թափը, ինչ նախորդներն ունեին: Գողական աշխարհի համար վատն այն է, որ փողերի ռեալ հոսքի հետ նրանք հիմնականում գործ չունեն, այդ աստիճանը զբաղեցրել են օլիգարխները և նախկին կառավարության ներկայացուցիչները: Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: Օրենքով գողերին տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապ Լենինականսկին: Վերջինս հանդիսանում է ներկայիս Հայաստանի ամենահեղինակավոր օրենքով գողը, բայց արդեն երկու տարի է՝ նա ևս Հայաստանում չէ, խուսափում է արդարադատությունից: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին Պետական օրենքով գող: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:

Ներկայիս հայաստանյան օրենքով գողերին կարելի է բաժանել երկու խմբի՝ հյուսիսայիններ ՝ գյումրեցիներ կամ լենինականցիներ (Արտեմ Լենինականսկի, Սուրո Լենինականսկի,Գևորգ Օշականսկի և այլն), որոնց ղեկավարը Զապն է, և երևանցիներ (Աֆո, Ալո, Գոնչո, Մանեթի տղա Սամո և այլն ). սրանք ընդգծված առաջնորդ չունեն: Չնայած նման բաժանմանը, այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ գողերը աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է և հարցերը լուծվում են Հայաստան գործուղված երկու գողերի հետ՝ Շաքրոյի բարեկամ Մերաբ Կալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Ռուստավսկու հետ: Ընդհանրապես, չնայած ներկայումս օրենքով գողերը Հայաստանում չունեն կշիռ, բայց հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ գողերի «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆոն: Վերջինս օրենքով գող է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության օրենքով գող էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին գողեր եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող գող Հայաստանում այլևս չի եղել:

Հայաստանը ներկայումս իրականում գողական աշխարհի հանգստի տունն է: Հայ գողերը մի կերպ գլուխները պահում են, բոլորը ինչ- որ փոքրիկ բիզնես ունեն՝ հյուրանոց, ռեստորան, ակումբ և այլն: Ռեալ գործերի համար ճակատ չկա, պետք է ծավալվել այլ վայրերում՝ Ռուսաստան, Եվրոպա և այլն:

Այսքանն էլ քիչ է, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, որոշել է, որ այս գողական աշխարհի «սխեման» պետք չէ: Փաշինյանը ֆանատ է և համոզված, որ ոչ մի սխեմա էլ պետք չէ: Ոստիկանությունը հրաման է ստացել քրեական տարրերից ազատել Հայաստանը: Սա հասկանալի է, քանի որ Փաշինյանն էլ գիտի, որ իր հեղինակությունը օրեցօր անկում է ապրում, մարդկանց խոստացել են լավ կյանք, որը ապահովել անհնար է, իսկ իր նկատմամբ հավատի կորուստի դեպքում մարդիկ կարող են թեքվել դեպի օրենքով գողերը:

lenta.ru -ի թղթակիցը արդեն ավարտել էր զրույցը ներկայանալ չցանկացող գողական աշխարհի ներկայացուցչի հետ, երբ վերջինս մի արտահայտություն արեց.

- Դու գրում ես օրենքով գողերի մասին, բայց գլխավոր օրենքով գողի մասին ոչինչ չես արտահայտվում:

- Իսկ ո՞վ է գլխավոր գողականը:

- Մենք այժմ մի գլխավոր գողական ունենք՝ Նիկոլ Փաշինյանը: Հիմա նա է ամեն ինչ որոշում: Ինչպես ասի, այնպես էլ կանենք:

Կամո Խաչիկյան
Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное