Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ վարչապետը ներկայացրել է Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:

«Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության մեջ և ՔԿ-հասարակություն հարաբերություններում: Կարծում եմ, որ այս նշանակման տրամաբանությունը պարզ է. մենք ուզում ենք, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն,  ինչի արդյունքում այն լավագույնը որ կա, գոյություն ունի, այդ թվում՝ ՔԿ-ում, պահպանվի, զարգանա, իսկ այն նեգատիվը, որը նույնպես գոյություն ունի, այլևս գոյություն չունենա:

Տեղյակ եք, որ ընթացիկ իրավիճակում մեծ կարևորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության, կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին և սա ՀՀ հանրային կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթաց է: Բայց մենք նաև ընդգծում ենք, որ այս գործընթացներում մեր խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, մեր խնդիրն է՝ ՀՀ-ում օրիանականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաև պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին լուման վերականգնելը: Հույս ունեմ, որ ՔԿ-ն իր հսկայական ռեսուրսով, եռանդով և անկեղծորեն կլծվի այս գործին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայկ Գրիգորյանի նշանակմամբ խնդիր է դրվել նաև ապահովել համակարգի կայունությունը: «Իսկապես հույսեր ենք կապում, որ այն վերափոխումները, որ տեղի են ունեցել քաղաքացիների  գործունեության և մտածելակերպի մեջ, դրանք կարտահայտվեն նաև ՔԿ-ի քննիչների և ընդհանրապես իրավապահ համակարգի ներկայացուցիչների գործունեության ու մտածելակերպի մեջ: Կարծում եմ, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի է ունեցել քննչական մարմինների և հանրության հարաբերությունների վատացման և վատթարացման գործընթաց, անվստահության որոշակի ճեղք է առաջացել և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում տեղի կունենա հակառակ գործընթացը: Պարոն Գրիգորյան, Ձեզ վիճակված է կրել պատասխանատվություն այս գործընթացի համար և ինչ-որ առումով ՔԿ-ի մասով ղեկավարել այդ գործընթացը»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ընդգծել. «Գիտակցում եմ, որ այս պատմական ժամանակաշրջանում պարտավոր եմ մեր գործունեության ընթացքում պարբերաբար, շարունակական ժողովրդի վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ՝ հանձնիս Քննչական կոմիտեի, օրեցօր ավելացնել: Մեր գործելաոճի հիմնական սկզբունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր ժամանակներում Հայաստանում քրեադատավարական որոշումները ոչ միայն կհամապատասխանեն քրեական օրենսգրքին, ընթացակարգերին ու կանոնակարգերին, այլև իրականությանը: Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Քննչական կոմիտեն ու քննչական մարմինները բարոյապես ի վիճակի չեն շրջել ճշմարտությունը՝ սևը ներկայացնել որպես սպիտակ, սպիտակը՝ որպես սև: «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ անկախ իրենց անուն ազգանունից, կենսագրությունից, ծագումից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոններից: Սա կարևորագույն խնդիր է, որի լուծումից մեծապես կախված է այն տրամադրությունը, որ հասատատված է ՀՀ-ում և այն իրականությունը, որ կառուցում ենք այսօր: Մեր երկրում հաղթել է սիրո և  համերախշխության հեղափոխությունը, բայց սխալվում են և կսխալվեն բոլոր նրանք, ովքեր սեր և համեշախություն բառերի հաճախակի օգտագործումն ու այդ բառերի շրջանակում տեղավորվող աշխարհահայացքը կձևակերպեն կամ կմեկնաբանեն որպես թուլության խորհրդանիշներ»:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное