Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում կոռուպցիան կարող է արտահայտվել մարտի ժամանակ խափանված կրակոցի տեսքով. Դավիթ Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուր գալ չկարողացող տեխնիկայի տեսքով: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս մասին նշել է այսօր՝ ներկայացնելով իր տեսլականը կառավարության ծրագրում ՊՆ գործունեության առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ:

Ըստ նախարարի՝ ՀՀ անվտանգային անկայուն միջավայրը, պետության եւ հասարակության առջեւ ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ:

«Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի եւ Արցախի երաշխավորված, կայուն եւ տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի եւ Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Ըստ նրա՝ պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ եւ ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձեւավորումն է:

«Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի եւ միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման եւ բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ»,- գրել է նա:

Դավիթ Տոնոյանը կարծում է, որ նույնսիկ հզոր ռազմական տեխնիկա եւ մեծաթիվ անձնակազմ ունենալու դեպքում դատապարտված կլինենք ձախողման, եթե բանակում չի տիրում անհրաժեշտ արդարության, նվիրվածության եւ համախմբվածության մթնոլորտ. «Այս հատկանիշները չեն ձեւավորվում ինքնին, այլ կախված են առկա բացասական երեւույթները կամ դրանց վերապրուկները արմատախիլ անելուն եւ դրական դրսեւորումները ամրապնդելուն ուղղված ամենօրյա աշխատանքի հաջողությունից: Կոռուպցիոն որեւէ դրսեւորում տեղ չպետք է ունենա բանակում: Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուր գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով: Այնպես որ՝ բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքները պետք է լինեն ղեկավար կազմի ուշադրության կիզակետում»:

Պաշտպանության բնագավառում եւ զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար Դավիթ Տոնոյանը նյութատեխնիկական ռեսուրսների, կառավարման՝ պլանավորման, գնումների, սպառման, վերահսկման եւ հաշվետվողականության թափանցիկ ընթակարգերի մշակման կարիք է տեսնում:

Ըստ նախարարի՝ Զինված ուժերի կարեւորագույն խնդիրներից է նաեւ պաշտպանության համակարգի եւ զինված ուժերի՝ ապաքաղաքական լինելու եւ քաղաքական չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։ Լինելով համազգեստ կրող քաղաքացիներ՝ զինծառայողները երկրի իշխանության ձեւավորման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքը պետք է իրացնեն բացառապես ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով եւ զինվորականներին հարիր կարգապահ կերպով՝ առանց որեւէ ապօրինի ներգործության:

«Այս նպատակով առաջիկայում կմշակվեն առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքում ՀՀ զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ: Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է եւ պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար: Հասարակության լայն շերտերի, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների կողմից զինված ուժերում առկա խնդիրների վերհանումը կապահովի անկողմնակալ կարծիքի հաշվառմամբ ընդլայնված մտքերի փոխանակում՝ նպաստելով առավել արդար եւ արդյունավետ լուծումների որոնմանը եւ կենսագործմանը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное