Եկեղեցական կացարաններից մեկում սեքս-ստրուկ պահելու համար հոգևորական է ձերբակալվել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻտալիայի ոստիկանությունը եկեղեցու ծառայողի է ձերբակալել, ով կասկածվում է խմբակային բռնաբարության նպատակով Նիգերիայի բնակչուհուն առևանգման մեջ: Շուրջ երկու շաբաթ կինը գտնվել է սեքսուալ ստրկության մեջ: Այս կերպ եկեղեցականը որոշել է «պատժել» նիգերիացուն` իր հետ սեռական կոնտակտի մեջ չմտնելու համար: Պատանդին գտել են Առաքելական եկեղեցու մոտ: 39-ամյա կնոջը հոսպիտալացրել են, սակայն բժիշկները վերջինիս վիճակը բավարար են գնահատում: Այս մասին գրում է The Roma Capitale News-ը:
Հաստատված տվյալների համաձայն` նիգերիացուն առևանգել են այն բանից հետո, երբ վերջինս մերժել է հոգևոր հովիվի առաջարկը: Հոգևորականի հետ երկու` 31 և 39 տարեկան նիգերիացի են եղել, որոնք էլ մասնակցել են առևանգմանը, ինչպես նաև երկու կին, որոնք հետևել են կնոջը:
Առևանգված կինը շուրջ տաս օր փակի տակ է անցկացրել: Ողջ ընթացքում առևանգողները կնոջը խմբակային բռնաբարության են ենթարկել:
Վերջիվերջո զոհին հաջողվել է հանցագործների բացակայության ընթացքում հեռախոս ձեռք բերել և զանգահարել 1-33 հեռախոսահամարով: Այնուհետև դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և խուզարկություն իրականացրել եկեղեցում և հարակից տարածքում:
Արդյունքում երեք հոգի ձերբակալվել են, այդ թվում նաև` հոգևորականը, իսկ կանայք, որոնք հետևում էին տուժածին, բաց են թողնվել գրավի դիմաց, որպեսզի հոգ տանեն իրենց երեխաների մասին:
Ներկայումս ոստիկանությունը չի կարող պատասխանել այն հարցին, թե այս հանցագործությունը միա՞կն է, թե՞ այլ տուժածներ էլ կան: