Օնլայն սեքս-շոփ հավատացյալների համար. ավելին, քան կարող ես երևակայել....
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆիդեռլանդներում նախկին հոգեւորական, իսկ այժմ սեքսի հարցերով փորձագետ Մարկ Անգենենթն ինտիմ ապրանքների օնլայն-խանութ է բացել` միայն հավատացյալ գնորդների համար, հայտնում է Tert.am-ը, հղում կատարելով Radio Netherlands Worldwide-ին:
Խանութի տիրոջ կարծիքով` սեքս-շոփը կոչված է օգնել քրիստոնյաներին հաղթահարելու մեղքի ու ամոթի զգացողությունը, ինչպես նաեւ գիտակցել, որ պետք չէ ամաչել սեքսի թեմայով քննարկումներից:
«Սեքսուալությունը պետք է քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների համար բաց թեմա լինի», - ասել է Անգենենթը:
Liefdestuin` «Սիրո պարտեզ» կոչվող կայքում այցելուները կարող են ոչ միայն ինտիմ ապրանքներ պատվիրել, այլեւ ծանոթանալ ուսուցողական ու տեղեկատվական նյութերի հետ: Բացի այդ, Liefdestuin-ում չկան էրոտիկ ու պոռնոգրաֆիկ լուսանկարներ ու տեքստային նյութեր:
Մարկ Ամգենենթը հայտարարել է, որ այցելուներից ոմանք արդեն ապրանքներ են պատվիրել: Նախկին հոգեւորականի «գաղափարին» ոմանք վերաբերում են քննադատորեն` այն անվանելով վիրավորական: