Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շոր» է կարվել ինչ–որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ, համայնքների գծով միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանի կարծիքով, համայնքների խոշորացման գործընթացն ինչքան էլ թերություններ ունենա, միևնույն է, դրական քայլ էր մեր իրականությունում, որն, այնուամենայնիվ, երկու կարևոր հարց է լուծել համայնքների կառավարման արդյունավետության իրականացման հարցում:

Առաջինը բարեկամական կապերով զիջումներ անելու, հարկեր չհավաքելու, ավագանու անդամ, համայնքի ղեկավար դառնալու «ինստիտուտներն» է վերացրել: Երկրորդ՝ աշխատակազմերի քանակական և որակական փոփոխության շնորհիվ մի կողմից կառավարման որակն է բարելավվել, մյուս կողմից՝ ֆինանսական խնայողություններն են ավելացել: Մնացած առավելությունները պետք է որ ավելի տեսանելի լինեն իշխանափոխությունից հետո:

«Նոր իշխանությունը փակել է նաև մարզպետի կամ նախարարի «դաբրոյով» ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար ընտրվելու համակարգը: Սա հնարավորություն է տալիս համայնքների ղեկավար դառնալ բանիմաց մարդկանց, ինչը որակական փոփոխություն կբերի: Այս ամենը կարելի է համակարգի ամենամեծ հաղթանակը համարել: Հաջորդ դրական քայլն այն է, որ այլևս ոչ ոք չի վախենա իր համայնքի բնակչից հարկ հավաքել: Համայնքի բնակիչը չի կարող այլևս հարկ վճարելու պատճառով ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ «հաշվեհարդար» տեսնել, քանի որ եթե ընտրողը իր ձայնը մեկին չտա, մյուսին տա, ապա նա նույնպես հարկ է հավաքելու: Այսինքն, այլևս համայնքի ընտրողից կախվածությունն այնքան էլ մեծ չէ, և ով էլ ընտրվի, նույն հարկը հավաքելու է»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Նախկինում եղել են դեպքեր, երբ կրթական ցենզն անգամ չի բավարարել այս կամ այն պաշտոնում նշանակվելու համար, որի վրա նույնպես աչք է փակվել: Հիմա այն նույնպես վերացվել է: Ի դեպ,  փորձագետի դիտարկմամբ, համայնքների խոշորացման գործընթացին հիմնականում բացասական են վերաբերվում նախկին գյուղապետերը, ովքեր հասկացել են, որ խոշորացման արդյունքում նախկին «քյոխվայական» կարգերը վերանալու են: Այդ պատճառով էլ ժողովրդին խոշորացման դեմ են տրամադրել: Խոսելով համայքների փնջերի ձևավորման տրամաբանության մասին Վ. Մովսիսյանը նշեց, որ նախկին իշխանությունները գնացել են իրենց վերընտրվելու հավանականությունը մեծացնելու և ամրացնելու ճանապարհով և այդ տրամաբանությամբ են ձևավորել փնջերը, ինչը հանգեցրել է այլ խնդիրների առաջացման:

«Օրինակ՝ Կապանում մենք ունենք 38 բնակավայր միավորող համայնք: Եվ այս պայմաններում դժվար է պատկերացնել տեղական ինքնակառավարման մարմինի աշխատանքը և այդ ամենին բնակչության մասնակցությունը: Այսինքն, այն ժամանակ «շոր» է կարվել ինչ-որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով, ինչն էլ հանգեցրել է խնդիրների: Այսինքն, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով է փունջն ընտրվել և ձևավորվել, այլ քաղաքական, անձնական, կլանային սկզբունքներից ելնելով: Եվ բնակչության շրջանում, դրա հետևանքով, ավտոմատ կերպով դժգոհություն է առաջացրել: Խնդիրն այն է, որ այս ամենի մասին մարդիկ ժամանակին չեն տեղեկացվել, փնջերի ձևավորման ժամանակ հանրային քննարկումներ չեն իրականացվել, և հիմա մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ առավելություններ են ստացել ու ինչ կարող են անել»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ նախկինում տարածքային կառավարման նախարարը հայտնի չէր, ում հետ, ում հորդորով էր փնջերի ձևավորման քարտեզները «գծում»՝ հիմքում դնելով հարցը, թե ինչ անեն, որ համապետական ընտրությունների ժամանակ այս կամ այն համայքնում այս կամ այն կուսակցության թեկնածուին անցկացնեն: Մինչդեռ ողջ Եվրոպան այդ ճանապարհով է ժամանակին գնացել, ասում է Մովսիսյանը, ու հիմա բավականին լավ կառավարման համակարգ ու ֆինանսական կայություն է ձեռք բերել:

«Ուստի հիմա պետք է շարունակել ու ավարտին հասցնել գործընթացը և զբաղվել համակարգի զարգացմամբ: Երբ գործընթացը բաց և թափանցիկ է իրականացվում, բոլորը հասկանում են, թե ինչն ինչի համար է արվում, իսկ որոշումը չարդարացնելու դեպքում՝ ով է պատասխանատուն: Իսկ երբ գործընթացներն իրականացվում են փակ, գաղտնի, անհասկանալի ձևերով, ինֆորմացիան էլ մի կերպ է հասանելի դառնում և ամեն ինչ այլ ընթացք է ստանում: Վերջին 34 խոշորացված համայնքներում, որոնք իրենց մեջ մոտավորապես նախկին 350 համայնք ներառեցին, նման ձևով է խոշորացվել, այդ պատճառով էլ խոշորացված համայքների բնակիչները բողոքում են: Նրանք նաև բողոքում են այն պատճառով, որ ընտրական համակարգը շարունակեց «դաբրոների» վրա կառուցվել: Եվ բավական չէր, որ մի կողմից ոնց ցանկացան, այնպես խոշորացրեցին, դեռ մի բան էլ որոշեցին, թե ով պետք է լինի խոշորացված համայնքի ղեկավարը: Բայց հույս ունենք, որ նոր իշխանություններն ավելի լուրջ, սթափ և պրոֆեսիոնալ կմոտենան այս ամենին, և կլսեն նաև նրանց կարծիքները, ովքեր այս ամենի մասնագետներն են»,- ասաց փորձագետը:

 

Արմինե Գրիգորյան       

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное