Անդրանիկ Նիկողոսյան. Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի , թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով:
Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ:
Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյան
Հ. Գ. Ներկայացված տեսակետն ամբողջությամբ Անդրանիկ Նիկողոսյանինն է: Aravot.am-ը հրապարակել է այն, որպեսզի մեր ընթերցողները տեղեկանան, որ կան հայ հասարակական գործիչներ, որոնք մտածում են Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին:
Նյութի աղբյուր՝ aravot.am