Ռուսաստանը մտադիր է փոխհարգալից եւ փոխշահավետ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ. Զախարովա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանը մտադիր է փոխհարգալից եւ փոխշահավետ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ՝ վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի հետ փոխհարգալից եւ փոխշահավետ հարաբերություններ կկառուցվեն այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են երկկողմ փաստաթղթերում», - ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: