ԵԾ անդամների այսօրվա նիստի «թիրախը» Նաիրա Նայապետյա՞նն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղ առավոտից մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը: Նիստի ընթացքում ԵԾ անդամներն ինչպես միշտ աչքի են ընկնում օրակարգի հետ կապ չունեցող հարցերով: Այսօր ԵԾ անդամները կարծես իրենց համար «թիրախ» ընտրած լինեն ՀՀԿ ական Նաիրա Նահապետյանին: Տպավորություն է ստեղծվում, որ Էջմիածնում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կին անդամի առկայությունը ԵԾ կանանց մոտ մի լույս ու հույս է առաջացրել, որ միգուցե մի օր իրենց հեռահար երազանքը իրականություն դառնա ու գոնե գեթ մեկ օր դառնան Երևանի քաղաքապետի գոնե ժամանակավոր պաշտոնակատար: Բայց...այս հարցում փաստորեն մրցակից էլ են տեսնում, և նրանց համար միակ մրցակիցը այս պահին Նաիրա Նահապետյանն է, ում էլ այսօր «թիրախավորված» ուղղում են իրենց հարցերը: