Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրոնի գովազդ՝ հետաքննության անվան ներքո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, սրճարաններում, գրեթե ամենուրեք տարածում էին, թե հրապարակվելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ «ցնցող» , «սենսացիոն  հետաքննական» տեսանյութը, որը պատրաստել է ներկայումս վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը, ով տեսանյութի պատրաստման վրա ծախսել է, իր նշելով, մոտ 2 տարի:

Գովելի է, իհարկե, երբ կատարվում է հետաքննական աշխատանք լրագրողների կողմից, սակայն անհասկանալի է, երբ այն, ինչ գիտեն բոլորը, ինչը տեղադրված է բաց աղբյուրներում, հասանելի է անխտիր բոլորին, ուղղակի հավաքվում է մի տեսանյութում, մոնտաժվում, համեմվում երաժշտությամբ և տագնապի նոտաներ պարունակող հաղորդավարուհու ձայնով և ներկայացվում որպես հետաքննություն:

 
 Փորձենք հասկանալ, թե ինչ կար ի վերջո այդ «ցնցող հետաքննական» ֆիլմում:

Ամբողջ ֆիլմում միակ «բացահայտումն» այն էր, որ Տարոն Մարգարյանի տունը վերևից տեսնելու հնարավորություն տրվեց՝ մինչև այս որևէ լրագրողի մտքով չէր անցել, որ կարելի է «ցնցող բացահայտումներ» անել ընդամենը դրոնով նկարահանում իրականացնելու շնորհիվ: Այսինքն՝ ուղղակի ցույց է տրվում, թե ինչ տեսք ունեն  վերևից տարբեր մարդկանց տները և վերջ: Ի դեպ, նշենք, որ «ցնցող»  ֆիլմում դղյակ որակավորումը ստացած Տարոն Մարգարյանի առանձնատնից շատ ավելի գեղեցիկ, մեծ, շքեղ, տարբեր կցակառույցներով, բաց և փակ լողավազաններով, անտառներով  հագեցած բազմաթիվ  «դղյակներ» կան Հայաստանում:  Ֆիլմի հեղինակներին հորդորում ենք դրանք ևս  նկարել դրոնով, հետո ուղղակի որակյալ երաժշտության ուղեկցությամբ հրապարակել՝ որպես «բացահայտում», «հետաքննություն»:  Ի վերջո, դժվար չէ ճշտել, թե ում է պատկանում այս կամ այն «դղյակը», առավել ևս, որ պաշտոնատար անձանց դեպքում  դա բաց տեղեկություն է, ուստի կարելի է ընդամենը գրել , թե ում է պատկանում «դղյակը» և վերջ: Ավելի արագ կստացվի և կտևի ոչ թե 2 տարի, այլ, օրինակ, մի քանի օր:

Ինչևէ, բացի Տարոն Մարգարյանի առանձնատունը վերևից տեսնելուց  էլ ինչ բացահայտեցին մարդիկ, ովքեր օրեր շարունակ անհամբեր սպասում էին վարչապետի օգնականի  այդ «ցնցող» ֆիլմին: Ուշադրություն, պարզվեց, որ Տարոն Մարգարյանն իր անունով գույք ունի:  Այո, սա կլիներ  բացահայտում, եթե գաղտնի լիներ, սակայն նորից յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել այս բաց տեղեկությունը: Ոչ միայն  Տարոն Մարգարյանի, այլ  բոլոր պաշտոնատար անձանց կողմից ներկայացվում է հայտարարագիր, որում նշվածէ, թե ով ինչ ունի:  Ուստի չի կարող   «բացահայտում» լինել մի բան, ինչ գիտեն բոլորը, նույնիսկ տաքսու վարորդները:

Ստեղծվեց նաև տպավորություն, որ այս ֆիլմի հեղինակները սերտ շփումների մեջ են նախընտրական շրջանում Տարոն Մարգարյանի դեմ պատվերով  տեսանյութեր և նյութեր պատրաստող խմբերի հետ, քանի որ իրենց նշած այս բոլոր  «ցնցող» թեմաներն  ամեն անգամ ընտրություններից առաջ ակտիվացվում են որոշակի շրջանակների կողմից: Բնական է՝ շեշտադրումը և իմաստն այն է, որ  մարդկանց մոտ առաջանա նախանձի զգացում և նրանք սկսեն ատել Տարոն Մարգարյանին, սակայն, իրեն հետաքննող լրագրող համարող կամ առհասարակ բարոյական նորմեր ունեցող մարդը դժվար թե շահարկի նման էժանագին թեմաներ: Ինչևէ, նույնիսկ ատելության ֆոնն այնքան չստեղծվեց, որ այսօր քաղաքապետարանի դիմաց  հավաքվեին իրենց սպասումներն արդարացնող քանակի մարդիկ: Իրականում,  գովելի է և նորմալ, որ Երևանի բնակիչները չեն կարող ենթարկվել նման մանիպուլյացիաների և պահանջել  քաղաքապետի հրաժարական զուտ այն բանի համար, որ նա ապրում է մեծ տան մեջ և աղքատ չէ:

Ինչ վերաբերում է այն վերամբարձ կարծիքներին, թե իբր  այդ ֆիլմը Նավալնիի ծրագրի, այսպես ասած, հայկական տարբերակն է, ապա այստեղ ուղղակի կարելի է լռել և խորհուրդ տալ ֆիլմի ստեղծագործական խմբին, այսպես ասած, հաց ու հայկական պանիր ուտել դեռ բավականին երկար ժամանակ: Այս ֆիլմում չկար գեթ մի տվյալ, որի մասին բոլորը չիմանային, իսկ եղածն էլ ներկայացվում էր այնքան ոչ համոզիչ, որ ավելի լավ կլիներ միայն դրոնի նկարահանած կադրերը ցուցադրեին՝ երաժշտության ուղեկցությամբ, գոնե հաճելի կլիներ: Ի դեպ, երաժշտական ճաշակը լավն է, ուստի հետագայի համար կարող են իրենց ուժերը փորձել երաժշտական նախագծերում:

Ի վերջո, ամփոփելով դրոնի մասին այս ֆիլմը, նշենք  մի շատ մտահոգիչ փաստ՝ երեխայի կադրն օգտագործելն ուղղակի անմարդկային և անբարոյական էր: Սա էթիկայի նորմերի և ներքին կանոնների կոպիտ խախտում էր:

Հ.Գ. Ի դեպ, դրոնով նկարահանում իրականացնելու  գովազդը կարելի էր այլ կերպ էլ անել, իսկ նորաստեղծ «Ֆակտ» խումբն էլ լավ կլինի, որ հետայսու փաստերն ու ենթադրությունները տարբերակի, քանզի ենթադրությունը փաստի տեղ անցկացնելու բուռն  ցանկությունը հղի է բազմաթիվ իրավական և ոչ հաճելի հետևանքներով:

«Անալիտիկ»

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное