Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 տարի սպասում էինք մեր նամակների պատասխանին. դպրոցում վրդովված են, որ զինվորներն իրենց ծանրոցները չեն ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Սարգսյանը Երեւանի համար 50 դպրոցի տնօրենի քարտուղարն է, լավ է հիշում այդ օրը. դասեր չկային, բայց ուսուցիչներն ու աշակերտները եկան դպրոց սահմանի զինվոների համար ծանրոցները հավաքելու համար: 2016-ի ապրիլն էր, չորսօրյա պատերազմից մի քանի օր էր անցել, բոլորն ազդված էին եւ ցանկանում էին օգնել զինվորներին:

«Մեր դպրոցը ինչպես եւ քաղաքի բազմաթիվ շատ դպրոցներ, դեղեր էր հավաքել, հագուստ, սնունդ, տաք  ծածկոցներ. ամեն մեկը բերել էր այն, ինչ կարողացել էր: Մեր աշակերտները նամակներ էին գրել, ծնողներից մեկը փոքրիկ խաչեր էր բերել, որոնք նամակների հետ դրեցինք ծանրոցներում: Ես համակարգչով թղթերի վրա տպեցի մեր դպրոցի համարը, իսկ մյուսների վրա արդեն ձեռքով գրեցի, թե ինչ ենք դրել արկղերում»,- հիշում է Անահիտ Սարգսյանը:

Սնունդով եւ հագուստով 20-25 արկղ հավաքվեց: Երեք օր անց «Երկրապահ» կամավորականների միությունից մարդիկ տարան այդ արկղերը՝ խոստանալով սահման հասցնել:

«Խտացրած կաթով արկղն այնքան ծանր էր, որ մի քանի աշակերտներ չէին կարողանում այն բարձրացնել մեքենա տեղափոխելու համար»,- ասում է Անահիտը:

Որոշ ժամանակ անց դպրոցը «Երկրապահ»-ից շնորհակալական նամակ ստացավ: Աշակերտները մտածեցին, որ զինվորները ստացել են իրենց նամակներն ու ծանրոցները եւ գոնե նրանցից մի քանիսը կպատասխանեն այդ նամակներին: Բայց ոչ մի պատասխան չեղավ:

13-ամյա Հովհաննես Աղվանյանը նամակներից մեկի հեղինակն է: Ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հովհաննեսը 11 տարեկան էր եւ անհայտ զինվորին ուղղված նամակում գրել էր, որ հպարտանում է իրենով եւ պատմել էր, թե ինչ է ուղարկել իր ծանրոցում: «Փոքր նամակ էր, բայց լավն էր»,- խոստովանում է Հովհաննեսը:

«Երբ ես իմացա, որ ծանրոցները չեն հասել, շատ ցավալի էր, չէ որ մենք այդքան ժամանակ նրանց համար սնունդ էինք հավաքում, նամակներ գրում, իսկ դրանք բոլորը Մանվել Գրիգորյանի մոտ էին հայտնմվել...»:

13-ամյա Լուսինե Ավդալյանը եւ Գեւորգ Բոյաջյանը նույնպես զինվորներին նամակներ էին գրել. շնորհակալություն էին հայտնել ծառայության համար, ասում էին, որ հույս ունեն, որ շուտով տուն կվերադառնան եւ առողջ կվերադառնան:

«Մենք 2 տարի սպասում էինք մեր նամակների պատասխանին, բայց հետո իմացանք, որ նամակները չեն հասել», - վրդովվում է Գեւորգը: Լուսինեն էլ ասում է, որ թեեւ վիրավորական է, բայց հույս ունի, որ գոնե այն իրերը, որոնք դեռ հնարավոր է օգտագործել, կուղարկեն զինվորներին հիմա՝ 2 տարի անց:

Դպրոցի ուսուցիչները եւ աշխատակազմի աշխատակիցները նույնպես վշտացել են, երբ տեսանյութում տեսել են, թե ինչ բախտի են արժանացել իրենց ծանրոցները:

Ազգային անվտանգության ծառայությունը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատներում եւ կառույցներում հայտնաբերել էր մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, սննդամթերք եւ հագուստ, մի քանի տասնյակ մեքենաներ, ինչպես նաեւ աշակերտների կողմից զինվորներին ուղարկված սննդամթերքով եւ դեղամիջոցներով արկղեր: ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որը հաստատում է այս փաստը:

«Ես չէի կարողանում հավատալ աչքերիս, մի քանի անգամ դիտել եմ տեսանյութը: Պարզապես անհնար է դրան հավատալ՝ ո՞նց կարելի էր: Մեր շրջանում երեխաները հիմնականում աղքատ ընտանիքներից են, կան երեխաներ, որոնք պատռված կոշիկով են դասի գալիս: Ինչպես կարելի է նման երեխաների հավաքած սնունդը արջերին եւ վագրերին տալ: Մենք շոկի մեջ ենք եւ չենք կարողանում հավատալ, որ գեներալը կարող էր նման բան անել», - խոստովանում է Անահիտ Սարգսյանը:

Ծանրոցներից 3-ը ուսուցիչները հանձնել էին սահմանին ծառայող շրջանավարտների մայրերին. կարծես թե այս տղաները միակն էին, որ ստացել են իրենց ծանրոցները:

Այս դպրոցում զինվորների համար առաջին անգամ չէին ծանրոցներ հավաքում: Ամեն տարի հայրենիքի պաշտպանի օրը աշակերտները եւ ուսուցիչները սահմանին ծառայող նախկին շրջանավարտներին հագուստ եւ սնունդ են ուղարկում: Ծանրոցներում հաճախ նամակներ են դրվում, որոնք պետք է ոգեւորեն զինվորներին: Մի քանի տարի առաջ զինվորներից մեկը ստացել էր նամակը եւ սոցցանցերում գրել, որ աշակերտից նամակ է ստացել եւ ուրախացել:

«Նա ոչ ոքի չգիտի այդ դպրոցից, անգամ չգիտի, թե որտեղ է գտնվում մեր դպրոցը, բայց նրան այստեղից գրել են, երբ նա դիրքերում էր եւ դա նրան հուզել էր», - հիշում է պատմության ուսուցչուհի Քրիստինա Գեւորգյանը:

2016-ին ուղարկված ծանրոցների հետ կատարվածը  ուսուցիչների եւ աշակերտըների համար դաս է դարձել եւ այժմ նրանք այլ կերպ են վարվում: Համար 50 դպրոցի տնօրեն Սյուզաննա Հարությունովան պատմեց, որ այս տարի նրանք սնունդով, քացրավենիքով, հիգիենայի պարագաներով եւ այլ իրերով ծանրոցներ են հավաքել եւ անձամբ 15 զինվորների՝ նրանց շրջանավարտների, մայրերին տվել:

 «Այս տարբերակով մեր ծանրոցները հաստատ կհասնեն հասցեատերերին»:

Հ.Գ.

Դպրոցի միջանցքի պատերին կախված են հերոսների նկարները՝ գեներալների, պատմական անձանց, զինվորների: Կա նաեւ Մանվել Գրիգորյանի նկարը:

«Հանենք, ինչ է...»,- ստենդին նայելով՝ միմյանց շշուկով ասում են ուսուցիչները:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное