Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշտապես արվող բարեգործությունն ընտրակաշառքի հետ նույնացնելը մանկամտություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, ովքեր անդրադառնալով մեծ աղմուկ հանած՝ Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության նախագծին, որը հունիսի 19-ին մտնելու է ԱԺ, հայտնում են, որ որևէ քաղաքական ուժ չի կարող բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել։

Միանգամից հակադարձելով` նշենք, որ մշտապես արվող բարեգործությունը չի կարող որակվել որպես ընտրակաշառք, որքան էլ ջանան որոշ շրջանակներ դա այդպես ներկայացնել։ Ավելին, դա ուղղակի մանկամտություն է, քանի որ մի կողմից մատնում են օրենքի նախագծի նեղ քաղաքական շարժառիթները՝ այն դարձնելով մահակ Ծառուկյանի դեմ, մյուս կողմից ցույց են տալիս, որ հայտարարության հեղինակները, մեղմ ասած, չեն տիրապետում իրավիճակին կամ խոսում են առանց ոլորտին քիչ թե շատ ծանոթ լինելու։ 
Բանը նրանում է, որ Ծառուկյանը բարեգործությամբ է զբաղվել տարիներ շարունակ, անկախ քաղաքական իրավիճակից, ընտրություններից, անկախ ամեն ինչից։ Նրա անունը ուղղակիորեն ասոցացվում է բարեգործության հետ, քանի որ յուրաքանչյուր ոք գիտի, որ Ծառուկյանը բարեգործություն է արել միշտ, ամենօրյա ռեժիմով։ Եվ հակառակը, բոլոր նրանք, ովքեր զբաղվել են «բարեգործությամբ» միայն նախընտրական շրջանում՝ որոշակի քվեների ակնկալիքով, նրանց երբեք չեն դիտարկել ու չեն էլ դիտարկում որպես բարեգործների։ Ինքներդ կարող եք հիշել նման «նախընտրական բարեգործների» և համոզվել ասվածի ճշմարտության մեջ։

Գագիկ Ծառուկյանը, օրինակ, 20 տարի շարունակ ուսանողներին օգնել է կրթաթոշակների հարցում։ 20 տարի անընդմեջ, անկախ քաղաքական իրավիճակից և ընտրական փուլից։ Տասնամյակներ շարունակ մարզերի ուսանողներին ապահովել է անվճար ավտոբուսներով՝ բուհ գնալու և տուն վերադառնալու համար։ Սա անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ կապել ընտրությունների և առավել ևս ընտրակաշառքի հետ, քանի որ 2013 թվականին որևէ ուսանողի օգնելով, անգամ հեռավոր ակնկալիք չես կարող ունենալ, որ, օրինակ, 2017 թվականին նա կարող է քվեարկել իրեն օգնած անձի օգտին։ Գուցե անգամ մոռացած լինի այդ մասին, կամ արտագաղթած երկրից։ Մի խոսքով անընդմեջ բարեգործության տակ անգամ մանրադիտակով դիտելու դեպքում չես կարող ընտրակաշառքի հետքեր գտնել։

Ի դեպ, ինչ վերաբերում է ընտրակաշառքին, բոլորը գիտեն, որ այդ հարցը կարգավորվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով, որը տալիս է դրա դեմ պայքարելու բավական միջոցներ։ Թերևս միայն նորաթուխների մտքով կանցներ Բարեգործության մասին օրենքը ծառայեցնել ընտրակաշառքի դեմ պայքարին, այն դեպքում, երբ դա բոլորովին այլ օրենքի տիրությում է։ Սրանով հենց իրենք անհարկի քաղաքականացնում են օրենքը կամ մատնում դրա ամբողջ ենթատեքստը։

Որպես այդ հայտարարության հիմնազուրկ լինելու ապացույց նշենք, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամը, օրինակ, ակտիվորեն միջոցառումներ է իրականացրել մարտ և ապրիլ ամիսներին, երբ ՀՀ որևէ քաղաքացու մտքով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանում շուտով իրավիճակ է փոխվելու, գործող իշխանությունները հրաժարական են տալու և առաջանալու է արտահերք ընտրությունների օրակարգ։ Այդ դեպքում ինչպես կարելի է բացատրել մարտ և ապրիլ ամիսներին բարեգործական միջոցառումները, եթե, ըստ որոշ ներկայացուցիչների, դրանք ունեն ընտրակաշառքի բնույթ։ Այդ տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանի կողմից բարեգործական միջոցառումները պետք է դադարեցվեին 2017-ի համապետական ընտրություններից անմիջապես հետո, և վերսկսեին միայն 2022 թվականի հերթական ընտրությունների նախաշեմին։

Այնինչ բավական է մտնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմադրամի կայքէջ և դիտել 2017 թվականից ի վեր առայսօր իրականացվող բազմաթիվ մշակութային, մարզական, գիտական, սոցիալական բարեգործական ծրագրերի մասին։ Օրինակ ապրիլի 4-ին, երբ Հայաստանում հայտնի իրադարձությունների մասին անգամ պայծառատեսը չէր կարող գուշակել, հիմանդրամը միջոցառում է իրականացրել՝ բազմաթիվ անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելով, երբ արտահերթ ընտրության մասին որևէ կարծիք կարող էր ուղղակի ծիծաղ առաջացնել և հաջորդ ընտրությունները սպասվում էին միայն 4 տարի հետո։ Կամ այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործությամբ է զբաղվել նաև այն ժամանակ, երբ ընդհանրապես հեռացել էր քաղաքականությունից և որևէ ընտրական պրոցեսից։

Մի խոսքով, ծիծաղելի են, պարոնայք, նմանատիպ մեկնաբանությունները։ Դրանք մատնում են միայն անտեղյակություն, քաղաքական կարճատեսություն և նոր օրենքի նախագիծը մահակ դարձնելու միտումի մասին։

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное