Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական և սոցիալական հենարանների ստեղծումը՝ առաջին հերթին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության գործունեության ծրագրում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ առանձնացված են այն առանցքային խնդիրները, որոնք Փաշինյանի կառավարությունը փորձելու է իրականացնել:

«Քաղաքական տեսանկյունից ծրագրում բացի համակարգի դեմոնտաժումից, Փաշինյանը հակված է ձեռք բերել խորհրդարարանական կայուն մեծամասնություն: Եթե իշխանության մեջ նա ունի մեծամասնություն, ապա խնդիրը, որն այս պահին առկա է, այնպիսի խորհրդարան ձևավորելն է, որը կարտացոլի Փաշինյանի շուրջ գոյություն ունեցող ուժերի փոխհարաբերակցությունը: Այսինքն, ըստ էության, քաղաքական տեսանկյունից առկա են կոչեր, որոնց զարգացումներն ուղղված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, որի արդյունքում քաղաքական ուժերի նոր դասավորություն կունենանք»,- ասաց Ա. Մարկարովը:

Հաջորդ հարցը, ըստ քաղաքագետի, համամասնական ընտրական համակարգին է վերաբերում: Եվ եթե մնա ռեյտինգային համակարգը, ապա հարց է ծագում, թե որ բանաձևի շրջանակներում են ռեյտինգային թեկնածուների անցողիկ շեմի հաշվարկներն իրականացվելու:

«Հարցն այն է՝ մնալո՞ւ է, արդյոք, ռեյտինգային համակարգը, թե՝ ոչ: Եթե այո, ապա ո՞րն է լինելու այն շեմը, որը պետք է հաղթահարեն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, ո՞րն է լինելու այն մաթեմատիկական բանաձևը, որը կիրառվելու է հաշվարկների ժամանակ»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ծրագրի տնեսական բաղադրիչին՝ Ա. Մարկարովը նշեց, որ այն շարժման առաջին օրից մինչ օրս չի փոխվել, և այն օրերին հնչեցված հակամոնոպոլացման և հակակոռուպցիոն քաղաքականությունները մնում են օրակագային հարցերը:

«Սակայն սրան զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել տնտեսական և սոցիալական հենարաններ, իսկ հակամենաշնորհային և հակակոռուպցիոն ծրագրերը պետք է իրականացնել բյուջեի մուտքերն ավելացնելու համար»,- ասաց Ա. Մարկարովը:

Խոսելով նախկին և ներկա քաղաքական վերնախավերում տեղի ունեցող գործողությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ եթե այսօր ըստ էության, քաղաքական վերնախավում գտնվող ուժի գործողություններում ակտիվություն կա, ապա գործողություններ են տեղի ունենում Հանրապետական կուսակցության շրջանակներում:

«Ստեղծված իրավիճակում Հանրապետական կուսակցությունը պետք է փորձի գտնել իր սեփական նիշան նոր ձևավորվող կամ վերափոխվող քաղաքական դաշտում: Եվ դա էլ լինելու է այն մարտահրավերը, որին բախվում է հիմա և բախվելու է նաև հետագայում Հանրապետական կուսակցությունը »,- ասաց Ա. Մարկարովը:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի նոր վերադասավորումներին, ապա շատ բան կախված է լինելու «Ելք», «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ եռանկյունու փոխգործակցության արդյունավետությունից, քանի որ շատ հարցեր լուծվելու են հենց այդ շրջանակներում:

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին քաղաքագետը նշեց, որ կենցաղային միջադեպից սկսված բողոքի ակցիաները քաղաքական զարգացումների վերածվեցին, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն պետնախարարի հրաժարականից ու նոր նշանակումներից հետո, այս պահին դեռ դժվար է կանխատեսել:

«Կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք սրանով են սահմանափակվելու գործընթացները Արցախում, թե՞ նոր զարգացումներ են տեղի ունենալու: Պարզ է, որ այն, ինչ տեղի ունեցավ, խոսում է հայաստանյան և արցախյան քաղաքականությունների փոխկապակցվածության մասին: Բայց գերակա խնդիրն այն է, որ չպետք է կորցնել աչալջությունը, քանի որ շատ կարևոր է հաշվի առնել այն իրադարձությունները, որոնք ամեն օր տեղի են ունենում շփման գծում: Ուստի չի կարելի այնպիսի իրադարձություններ թույլ տալ, որոնք կարող են վտանգել Արցախի անվտանգությունը և վտանգի մատնել նաև հայաստանյան կայուն զզարգացման հեռանկարը»,- ասաց Ա. Մարկարովը:

Քաղաքագետի դիտարկամբ, այս պահին ամենակարևոր հարցն այն է, որ արցախյան իրադարձությունները նպաստեն խնդիրների լուծմանը, քանի որ շատ դեպքերում երկրների կողմից վարվող քաղաքականությունը շատ անգամ ոչ թե անձերով է պայմանավորված լինում, այլ ծրագրային դրույթներով:

«Հասկանալի է, որ մարտահրավերները, որոնց առնչվում են Հայաստանն ու Արցախը, բավականին շատ են: Եվ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով, դրանց բոլորին լիարժեք արձագանքել հնարավոր չէ: Ուստի հարկավոր է առանձնացնել այն գերակա ուղղությունները, որոնք հնարավոր է իրականացնել»,- ասաց քաղաքագետը:

Արմինե Գրիգորյան

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное