Ավտովթարի հետեւանքով մահացել է «Միսիս աշխարհ-2018» մրցույթի հաղթողը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMiss Universe Beauty («Միսիս աշխարհ-2018») միջազգային գեղեցկության մրցույթներից մեկի մրցանակակիր Սանիա Շակիրովան մահացել է Ղրղզստանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Այս մասին հայտնում է Ղրղստանի ներքին գործերի նախարարությունը:
«Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի վարորդը, որում գտնվել է Շակիրովան, կորցրել է ղեկի կառավարումը»,- հայտնել են գերատեսչությունում:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեքենայի սրահում գտվող եւս մեկ ուղեւոր լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: «Այս ավտովթարի հետաքննությունը շարունակվում է», - նշել են նախարարությունում: