#BREAKING Armed police have cordoned off Berlin Cathedral after an officer reportedly shot a man at the building (BBC)
Բեռլինի մայր տաճարում հրաձգություն է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի մայրաքաղաքի մայր տաճարում կիրակի օրը ոստիկանությունը կրակ էր բացել անհայտ անձի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Berliner Morgenpost պարբերականը՝ վկայակոչելով իրավապահներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանը կրակ էր բացել կռվարարի ուղղությամբ: Տեղեկացվում է նաեւ, որ միջադեպի հետեւանքով ոստիկան է վիրավորվել: Բեռլինի մայր տաճարը Գերմանիայի ամենամեծ ավետարանական եկեղեցի է: Այն կառուցվել է 1894-1905 թվականներին՝ որպես Գոգենցոլերների իշխող դինաստիայի պալատական եկեղեցի:
