Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաքում վեցերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ հագեցած կրթամշակութային, զբոսաշրջային և մարզական բաղադրիչներով: «Երևանյան ամառ 2018»-ը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 50 ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառում. փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:
 
Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
 
Արազ Բաղդասարյանը մասնավորապես հատկանշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ մայրաքաղաքի ամառային կյանքն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելը:
 
«Արդեն իսկ կարող ենք փաստել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 6-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող եռամսյա այս ծրագիրը հասցրել է սիրվել թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Ծրագիրն, ինչպես միշտ, կազմվել է այնպես, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա գտնել իր համար նախընտրելի միջոցառում: Նշեմ նաև, որ դրանք կանցկացվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից, այլ նաև համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում», - նշել է Արազ Բաղդասարյանը:
 
«Երևանյան ամառ 2018» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան ու արդեն ծանոթ տարբերանշանով, ինչը խորհրդանշում է ուրախ և գունեղ ամառ, որոնք ուղղված են քաղաքացիների համար հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը: Մշակվել է նաև միջոցառումների բրենդբուքը:
 
Անդրադառնալով «Երևանյան ամառ 2018»-ի միջոցառումներին` քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նկատել է, որ եռամսյա ծրագրում ներառվել են ինչպես բացօթյա, այնպես էլ դահլիճային մի շարք նախաձեռնություններ: Ընդգծելով մայրաքաղաքի համաչափ զարգացման կարևորությունը՝ ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում:
«Եռամսյա միջոցառումների ծրագիրը կմեկնարկի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մայրաքաղաքում ամառը հագեցած կլինի հատկապես ավանդական դարձած և սիրված փառատոներով՝ այդ թվում «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Գարեջրի և Ձմերուկի փառատոները:
 
«Երևանյան ամառ 2018» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվի «Երևան Քվեսթ» ինտելեկտուալ մրցույթ, «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդես, «Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
 
 
Իր հերթին ընդգծելով, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը նպաստում և խթանում է նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը՝ տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ նշել է, որ Երևանում անցկացվող փառատոներն արդեն հասցրել են հետաքրքրել օտարազգիներին, ինչի շնորհիվ այս տարի ակնկալվում է փառատոներին մասնակիցների աշխարհագրության ընդլայնում:
 
 
«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում է Երևան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունները և փորձում մշակել տարբեր նախագծեր, որոնք է՛լ ավելի գրավիչ կդարձնեն մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար և կապահովեն հետաքրքիր ժամանց: Ի դեպ, շուտով Երևանում կբացվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերը, որոնք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն մայրաքաղաք այցելած օտարերկրացիներին», - նշել է Գևորգ Օրբելյանը:
 
 
Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից «Երևանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում նախատեսվող նորույթներին՝ նաև նշվել է, որ առաջիկայում հանրությանը նորովի կներակայանան «Երևան Սիթի տուր» երկհարկանի ավտոբուսները:
 
«Բացահայտենք Երևանը» և «Եկեք տոնենք միասին» կարգախոսերով կկազմակերպվի ցերեկային ու գիշերային զբոսանք՝ զբոսաշրջիկներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելով Երևանի տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին:
Այս տարի «Երևանյան ամառ 2018»-ը և հատկապես հուլիս ամիսը հագեցած կլինեն մարզական միջոցառումներով: Այս համատեքստում Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի առաջնություն: Ի դեպ, եռամսյա միջոցառումների ծրագրում հատուկ շեշտադրում ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանց մասնակցությամբ միջոցառումները: Մարզական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ կօգտագործվի նաև Երևանյան լիճը, ուր սպասվում են ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ:
 
«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, ինչպես նաև «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում ու «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այցելուների մուտքը կլինի ազատ: Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված «Երևանյան ամառ 2018» միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 31-ին՝ «Ցտեսություն ամառ» ծրագրով:
 
Բանախոսները նշել են, որ միջոցառումների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հատուկ այդ նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետներից, որոնք տրամադրվելու են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներից և զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերից, այնպես էլ բաժանվելու են:
 
 
Հարկ է նշել, որ ծրագրի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում:
 
 
Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное