Կրտսեր տեսուչի ինքնասպանության ժամանակ մայրը տանն է եղել. Նոր մանրամասներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խաչատուր Ղահրամանյանի՝ ինքնասպանություն գործելու ժամանակ տանն է եղել նաեւ նրա մայրը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանի դիակը հայտնաբերվել է 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, բնակարանում՝՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ղահրամանյանը ձմերուկ է խնդրել մորից ու վերջինս գնացել է խոհանոց ձմերուկ կտրելու։ Վերադառնալով՝ մայրը տեսել է, որ հյուրասենյակի դուռը փակ է եւ որդին չի արձագանքել թակոցներին ու իր ձայնին։ Կոտրել է դռան ապակին ու ներս մտել՝ հայտնաբերելով որդուն կախված։
Թե որն է եղել ինքնասպանության պատճառը՝ թերեւս կպարզի քննությունը։
Քննչական կոմիտեից ավելի վաէ հայտնել են, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասն` pastinfo.am