Քանյե Ուեսթը զարմացրել է Քիմ Քարդաշյանի մասին բացահայտումով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի ամուսիններ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը դարձել են «Harper’s Bazaar» պարբերականի սեպտեմբերյան համարի հերոսները, որին տված հարցազրույցում ռեփերը պատմել է, որ պաշտում է կնոջ մերկ սելֆիները:
«Ես պաշտում եմ նրա մերկ սելֆիները: Ինձ դուր է գալիս նայել նրան, երբ նա անում է դա: Ես հաճախ եմ դիտում նրան մերկ վիճակում, դա ինձ շատ ու շատ է դուր գալիս:
Ես նաև սիրում եմ նրա գեղեցիկ մարմնաձևերը: Նրանք կարծես դուրս են եկել Վերածննդի ժամանակի կտավներից, արվեստի ժամանակակից ձև: Քիմի համար կազմվածքը մեծ նշանակություն ունի: Այն ցույց չտալ՝ նույնն է, ինչ Ադելին արգելել երգել»,- ասել է Քանյե Ուեսթը:
Լրագրողի այն հարցին, թե կնոջ մարմնի որ մասն է նրան ավելի շատ դուր գալիս, Ուեսթը պատասխանել է. «Նրա սիրտը»: