Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Սուքիասյան. «ՀՀ–ում թավշյա հեղափոխությունը հաղթել է. ՀՀԿ–ն այլևս իշխանություն չունի». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին համաժողովրդական շարժմանն են միանում մի շարք քաղաքական գործիչներ, անգամ նրանք, ովքեր ՀՀԿ–ի ամենահավատարիմների շարքերում են եղել տարիներ շարունակ: Քաղաքական ողջախոհությո՞ւն, թե՞ ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու արդյունքում է սա, պետք չէ դատել: Ամեն ինչ ցույց կտան ժամանակն ու հետագա զարգացումները: Մի քանի օր անց, մայիսի 1–ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ՝ նոր վարչապետ ընտրելու նպատակով: «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ով, ըստ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի, նաև համաժողովրդական թեկնածու է:

Այս օրերին բացի «Ծառուկյան» դաշինքից, համաժողովրդական շարժման ջատագովներ են դարձել այլ քաղաքական ուժեր ևս, ինչպես օրինակ ՕԵԿ–ը և մի շարք այլ քաղաքական գործիչներ: «Ծառուկյան» դաշինքը թեև միացել է ժողովրդին, բայց դեռևս չի հայտնում, թե վարչապետի ընտրության հարցում ինչպես կքվեարկի: Արդյո՞ք հնարավոր է դեպքերի այլ զարգացումների ականատես լինել: Քաղաքագետը այդպես չի մտածում: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, բայց մենք պարզապես գիտենք միայն երևացող ինֆորմացիան: Ըստ նրա՝ հավանաբար նրանք ունեցել են ինչ–որ ներքին պայմանավորվածություններ:

Քաղաքագետը նշում է, թե պետք է մի բան շատ լավ հասկանալ, այն, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողացել է այս ամբողջ պրոցեսը կազմակերպել, հավանաբար նա այդ բոլոր գիտելիքները ունի, դժվար թե որևէ մեկը այս վիճակում կարողանա անել մի բան, որ Նիկոլ Փաշինյանը չհասկանա:

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի՝ շարժմանը միանալուն, Սուքիասյանը նշում է, թե բոլորի համար էլ պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեծ հաշվով այլևս իշխանություն չունի: Եվ որքան էլ իրենք ներկայացնեն, թե դեռևս մնում են: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ–ում թավշյա հեղափոխությունը հաղթել է, ամբողջ հանրապետությունում տիրում է հեղափոխական տրամադրություն, և մի քանի պատգամավորներ կամ նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ այդ տրամադրության դեմ կանգնել չեն կարող: Մյուս ուժերը իրավիճակը հավանաբար լավ հասկացել են և մոբիլիզանում են Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև այլ տարբերակ չունեն:

«Դաշնակցությունը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել: Հավանաբար տակից նորից Հանրապետականին կպաշտպանի, եթե իհարկե հանրապետականները ցանկանան մինչև վերջ պայքարել: Այս պահին Հանրապետական կուսակցությունը պետք է իմանա, որ բացարձակ լեգիտիմություն չունի: Այստեղ իրենք հիմա սկսել են օրենք դեմ տալ, Սահմանադրության այս կետը, այն ստորակետը: Այդ ամենն անիմաստ է, այս պահին Հայաստանում ինքնիշխան է ժողովուրդը, ինչն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ:

Ժողովուրդը հաստատել է իր ինքնիշխանությունը և պահանջել է գործող իշխանության հրաժարականը: Եվ երկրի ղեկավարը հրաժարական է տվել: Այստեղ մի շատ կարևոր բան կա: Ասում են՝ վարչապետն է հրաժարական տվել, բայց միայն վարչապետ չի, ըստ էության՝ երկրի ղեկավարն է: Եթե երկրի ղեկավարը հրաժարական է տալիս, իշխանությունն էլ պետք է հրաժարական տա:

Պարզ է, որ կուսակցությունները փորձելու են իրենց դեմքը փրկել, իրենց համար հարմար տեղ զբաղեցնել: «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրությանը բաց է քվեարկել, մի մասը քվեարկել էր դեմ, մի մասը՝ կողմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Հավանաբար իրենք ինչ–որ տեղ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ այդ առումով երկխոսելու»,– նշեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե այս օրերին ամենատարբեր քաղաքական գործիչների «մասնակցությունը» շարժմանը չի՞ վարկաբեկում այն, Սուքիասյանը պատասխանեց՝ բացարձակապես:

«Այստեղ խնդիր կա: Խորհրդարանում պետք է քվեարկեն: Շարժումն իր լիդերին առաջադրել է: Պետք է հասկանալ, որ նա ժողովրդական թեկնածու է: Այստեղ քվեարկության հարց կա: Հիմա այդ մարդիկ պետք է ապահովեն ձայների մեծամասնությունը: Նրանք գալիս են Նիկոլ Փաշինյանին ներկայանում են, ասում են, որ նրա կողմն են: Դա նորմալ գործընթաց է: Այդ մարդիկ հնազանդորեն հանձնվել են ժողովրդական շարժմանը և հավանաբար ներկայացնում են, որ իրենք քվեարկելու են, մեխանիկական մասն են ապահովում, բայց միաժամանակ ապահովում են իրենց համար հետագայում անվտանգ կյանք և կենսագործունեություն:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը այնքան քաղաքական հոտառություն ունի, որ շատ լավ կհասկանա՝ թե որ կուսակցության հետ ինչպես վարվել»:

 

Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»
Самое популярное