ՀՀԿ պատգամավորները պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին. Նիկոլ Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանն իր ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած բանակցության մասին մանրամասներ հաղորդեց։
Նա նշեց, թե այդ հանդիպումից առաջ իրեն են զանգել մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորներ։
«Մեզ զանգում էին Հանրապետական պատգամավորներ և ասում էին, որ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ իրենք առաջարկել են բանակցային ֆորմատի քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե այսօր էլ իրեն են մոտեցել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացուցիչները։
«Այսօր ինձ են մոտեցել ՀՀԿ պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասացին, որ այդ պատգամավորները պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։