Որտեղ է «թաքնված» այս պահին Գալուստ Սահակյանը և ահա թե ինչ էր նա ասել նախօրեին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ կուսակցության բոլոր անդամները հանդես եկան իրենց խոսքով՝ հայտնելով կարծիքը ստեղծված իրավիճակի մասին: Բայց Սարգսյանի կուսակցականներից միայն Գալուստ Սահակյանը մինչ օրս լռում է: Հարց է ծագում, թե ուր է նա հիմա և արդյո՞ք այս պահին գտնվում է հանրապետության տարածքում:
Հարկ է նշել, որ նախօրեին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում նշել էր, որ «անիմաստ է» համարում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին «խոսակցությունները»։ Նա նաև ավելացրել էր, թե նման բան չի կարող լինել:
«Ազատության» այն հարցին, թե արդյոք չի բացառում, որ Սերժ Սարգսյանը կգնա զիջման և հրաժարական կտա, ինչպես պահանջում են հրապարակում հավաքվածները, Գալուստ Սահակյանը պատասխանել էր. «Ես դա անիմաստ, անհիմն խոսակցություններ եմ համարում։ Ի՞նչ է նշանակում, դա չի կարող պատահել, լինել»։
Իսկ Նիկոլ Փաշինյանի կենցաղի մասին կարող եք կարդալ այստեղ