Դրությունը ծայրահեղ լարված է Երևանի Արցախի փողոցում. ուժայինները տարել են Նիկոլ Փաշինյանին
ՎԻԴԵՈTert.am-ը գրում է.
11:53
Դիմակավորված ոստիկանները ցույցի վայրից բռնի ուժով տարան նաև Սասուն Միքայելյանին:
11:51
Սասուն Միքայելյանը կոչ արեց ցուցարարներին, որ տեղերից չշարժվեն:
«Սպասե՛ք, ոչ մեկից չվախենալ, ոչ մի տեղ չգնալ: Սարգսյանն ուլտիմատում է տալիս մեր ազատությանը, ցույցին: Կոչ եմ անում մնալ տեղերում, համախմբվենք Երևանում: Համախմբվենք, Նիկոլին ազատենք»,- ասաց նա:
11:47
Ոստիկանական պատի առաջ կանգնած ցուցարարներին փորձում է բախման չտանել Սասուն Միքայելյանը:
Նրանք բաց ձեռքերն են ցուցադրում:
Հիշեցնենք, որ Փաշինյանն անձեռնմխելիություն ունի:
Նշենք, որ բացի Նիկոլ Փաշինյանից այլ բերման ենթարկված էլ կան:
11:43
Ուժայինները տարել են Նիկոլ Փաշինյանին:
Դրությունը ծայրահեղ լարված է Երևանի Արցախի փողոցում:
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում:
11:16
Քայլերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, կանգնելով ոստիկանական պատի առաջ, կոչ արեց նրանց որևէ հրաման չկատարել:
«Կոչ եմ անում որևէ ձևով չկատարել այդ ոչ ադեկվատ մարդու հրամանները, որովհետև նա չի հասկանում իրավիճակը, գտնվում է հիստերիկ նոպայի վիճակում: Կոչ եմ անում՝ մեր հայրենիքը հանկարծ չզոհաբերեք նրա կոռումպացված կլանին, տղե՛րք, սա ձեր երեխաների, ընտանիքների ճակատագրի հարցն է, վա՛յր դրեք ձեր զենքերը և միացեք ժողովրդին: Սա ձեր պատասխանատվությունն է ՀՀ ժողովրդի և պետության առաջ»,- հայտարարեց նա:
11:03
Նիկոլ Փաշինյանը հազարավոր ցուցարարների առաջնորդում է Տիգրան Մեծի պողոտայով: Նրա գլխավորությամբ բողոքի գործողությունները տեղի են ունենալու, ինչպես նախապես հայտարարվել էր, Էրեբունի վարչական շրջանում:
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին շարունակել, եռակի բազմապատկել անհնազանդության գործողությունները և նոր թափ հաղորդել շարժմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ