Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 6-ին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
1716 թ. – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախեցին Օսմանյան Թուրքիայի բանակին։
1850 թ. – ծնվել է Գի դը Մոպասանը, ֆրանսիացի գրող (մահ. 1893 թ.):
1904 թ. – ծնվել է Սուրեն Ավչյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ (մահ. 1985 թ.):
1905 թ. – ծնվել է Արտեմ Միկոյանը (մահ. 1970 թ.) հայազգի հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։
1920 թ. – Հաճընի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին Հաճընի հրապարակ և դրանով սկսեցին կրակ բացել թուրքերի վրա:
1930 թ. – ծնվել է Նիլ Արմստրոնգը, ամերիկացի տիեզերագնաց, լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը (մահ. 2012 թ.)։
1932 թ. – ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
1967 թ. – Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկեց իր առաջին ալբոմը` The Piper at the Gates of Dawn:
1974 թ. – ծնվել է Ռոման Բերեզովսկին, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահը։