Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տհաճ անակնկալ Ալիեւի համար.«Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին որոշում չկա, եւ նման հարց չի քննարկվել: Սերժ Սարգսյանն ԱՄՆ է մեկնում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար: Այնտեղ է լինելու նաեւ Իլհամ Ալիեւը, ինչը փորձագիտական շրջանակներին հիմքեր տվեց եզրակացնելու, որ ԱՄՆ Ալիեւին էլ հրավիրում է Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպելու համար, առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը արդեն մի քանի ամիս հայտարարում է, որ ցանկանում են վերսկսել նախագահների պարբերական հանդիպումները: Վերջին անգամ նրանք հանդիպեցին դեկտեմբերի վերջին Բեռնում: Այնուհանդերձ, այդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները խոսում են հակառակ մթնոլորտի եւ տրամադրվածության մասին, առնվազն Ադրբեջանում, քանի որ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ սուր քննադատության է ենթարկել Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց մեղադրելով Հայաստանին պաշտպանելու համար: Այս իմաստով շատ հետաքրքրական է նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ակնարկը, այն մասին, որ Ադրբեջանը հավանաբար Ռուսաստանին չի մեղադրում:
Զախարովան իրեն հարց տված հայաստանցի լրագրողին հորդորել էր Ադրբեջանից ճշտել, թե հատկապես որ համանախագահին նկատի ունի: Դատելով այն բանից, որ Բաքուն այսօր մերժում է շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմ ներդնելու առաջարկը, որի հեղինակն ԱՄՆ-ն է, կարող ենք եզրակացնել, որ Ալիեւը դժգոհ է եւ մեղադրում է ԱՄՆ-ին: Առավել եւս, որ Մոսկվայի հետ նրա հարաբերությունները շարունակում են լինել բարեկամական եւ դրսեւորվել սպառազինության առեւտրի տեսքով:
Այնուհանդերձ, Ալիեւը մեկնելու է ԱՄՆ, սակայն դա իհարկե անպայմանորեն չի նշանակում Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն: Պարզապես Ադրբեջանի նախագահն անշուշտ չի կարող անտեսել Օբամայի հրավերը, քանի որ դա շանս է փոքր-ինչ վերականգնել Արեւմուտքի հետ հարաբերությունները: Բանն այն է, որ չնայած ՌԴ հետ համագործակցությանը, Ալիեւը, իհարկե, շատ լավ է հասկանում, որ ՌԴ վրա որեւէ հարցում հույս դնելը անմտություն է: Եվ այդ իսկ պատճառով նա Մոսկվայի հետ հարաբերությունները կփորձի օգտագործել ընդամենը Արեւմուտքի հետ առեւտրի համար: Կստացվի թե ոչ՝ այլ հարց է: Դատելով առկա իրավիճակից՝ Ալիեւի մոտ գոնե ստացվում է հրադադարի մեխանիզմը մերժելը: Իսկ այդ մեխանիզմը ըստ էության կապելու է նրա կրակող ձեռքերը եւ թույլ չի տալու այլեւս ապակայունացնել իրավիճակը եւ դրա վրա միավորներ հավաքել:
Այդ մեխանիզմի օգտին, ի դեպ, արտահայտվում են բոլորը՝ բացի Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից: Այս կապակցությամբ պետք է ենթադրել, որ մեծ արդյունք չի տվել ԱՄՆ պետքարտուղար Քերիի մոսկովյան այցը: Դժվար է ասել, թե դրանում կոնկրետ ինչ չափով են քննարկվել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրները, սակայն այն, որ ՀՀ խոսնակը հայտարարում է Ալիեւի հետ հանդիպման հարց չլինելու մասին, հուշում է, որ առայժմ չի հաջողվել որեւէ պայմանավորվածության հանգել ԱՄՆ-ՌԴ մասշտաբում: Իսկ եթե չլինի նման պայմանավորվածություն, ապա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կարող որեւէ կերպ նշանակալի լինել: Եվ եթե այդ հանդիպումը նշանակալի չի լինելու, ապա ԱՄՆ-ը հազիվ թե գնա դրա կազմակերպման, այն էլ՝ Վաշինգտոնում:
Այդ տեսանկյունից, առավելագույնը երեւի թե պետք է հուսալ, որ ամերիկյան կողմը կփորձի Ալիեւի հետ, այսպես ասած, առանձին բացատրական աշխատանքի միջոցով հասնել որեւէ առաջընթացի հրադադարի պահպանման հարցում: Իհարկե, եթե չկա ՌԴ հետ համաձայնություն, ապա Ալիեւը կարող է բավական արդյունավետ դիմադրել՝ օգտվելով այդ հանգամանքից, սակայն, ինչ խոսք, պետք չէ բացառել նրա համար որեւէ տհաճ անակնկալը Վաշինգտոնում՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչպես 2014 թվականի սեպտեմբերին Նյու Պորտում ԱՄՆ ջանքերով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Քերին րոպեներ շարունակ անտեսում էր դռան շեմին իրեն սպասող Ալիեւին»:

Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
Самое популярное