Արսեն Հայրապետյանի խոստովանությունը՝ ամենասիրուններին
ՎԻԴԵՈԿնամեծար տղամարդիկ միշտ էլ գտել են իրենց խոսքը ասելու, տեղ հասցնելու հայուհի ամենասիրուններին: Երգիչ Արսեն Հայրապետյանը զգացմունքներն արտահայտելու իր ուրույն ձևն ունի: Թե որ ամենասիրունին է ուղղված նոր երգը համանուն տեսահոլովակով, փորձեցինք պարզել երգչից:
- Ձեր յութուբյան ալիքում բազում երգեր կան. ի՞նչը կամ ո՞վ ձեզ ոգեշնչեց նոր աշխատանք ներկայացնելու համար:
- Շուրջը այնքան շատ են գեղեցիկ հայուհիները (ժպտում է ) ու, բացի այդ, կյանքը ինքնին գեղեցիկ է իր գույներով, մի տեսակ ամեն ինչ տրամադրում էր, որ ծնվեր «Ամենասիրունն ես» երգը, որի հիման վրա նկարահանեցինք համանուն տեսահոլովակ: Խոսքերի հեղինակը Արտակ Մարտիրոսյանն է, երաժշտությունն ու գործիքավորումը արել է Աշոտ Փարսիլյանը, ռեժիսորը Ջոն Ջալավյանն է:
- Բազմաթիվ երգերով ծանոթ Արսեն Հայրապատյանը ո՞ր երգով կամ տեսահոլովակով դարձավ հայտնի հասարակությանը:
- Դե շատ տարբեր են լինում երաժշտական ճաշակները, բայց առանձնահատուկ կնշեմ «Շատ շատ» երգը:
- Նոր ստեղծագործություն ընտրելիս կարևորում եք բառե՞րը, թե՞ երաժշտությունը:
Հաջողված հիթային երգ ունենալու համար, բնականաբար, կարևոր են երկուսն էլ: Սակայն, որպես երաժիշտ, ով գնում է մեղեդու հետևից, երևի թե կկարևորեմ երաժշտությունը. միաժամանակ այն լեզու և ազգեւթյուն չի ճանաչում, եթե այն հոգեհարազատ եղավ այլազգիներին, նրանք նույնպես կլսեն:
- «Ամենասիրունն ես» տեսահոլովակը նվիրվա՞ծ է ինչ որ մեկին, այն պատմություն ո՞ւնի:
- Յուրաքանչյուր տղամարդ սրտում ունի իր ամենասիրունին, ու նաև այդ սիրունի հետ կապված որևէ պատմություն է լինում: Երգը զգացմունքներից է ծնված, այս դեպքում՝ ունի պատմություն:
- Հերթական աշխատանքի համար ի՞նչ սկզբունքով եք ընտրում թիմի անդամներ. չէ՞ որ նաև նրանցից է կախված հաջողությունը:
Անկասկած, թիմը շատ կարևոր է մնայուն, արժեքավոր գործ ստեղծելու համար: Այս տարիների ընթացքում տարբեր մարդկանց հետ եմ աշխատել, և նրանցից յուրաքանչյուրը իր դերն է ունեցել իմ երաժշտական գործունեության հաջողության համար: Շնորհակալ եմ բոլորին: Պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում. ահա այն կարևոր պահանջները, որոնք պետք է լինեն համագործակցության համար:
- Առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք:
- Արդեն աշխատում ենք, նոր երգերը ձայնագրման փուլում են, կլինեն նոր տեսահոլովակներ, տարին կավարտենք մենահամերգով: