Դաժան և սարսափելի փաստեր օրգազմի մասին. Դուք պարտավոր եք սա իմանալ
ՎԻԴԵՈՕրգազմ, հեշտանք (հունարեն ὀργασμός օրգասմոս «գրգիռ, ուռած» բառից, նաև՝ սեռական կլիմաքս), սեռական ռեակցիայի ցիկլի ընթացքում կուտակված սեռական գրգռվածության հանկարծակի արտահոսք, որը բերում է կոնքի շրջանում սեռական հաճույքով բնութագրվող ռիթմիկ մկանային կծկումների։ Օրգազմը վերահսկվում է տղամարդկանց և կանանց վեգետատիվ նյարդային համակարգի կողմից։ Այն հաճախ բնութագրվում է նաև այլ ոչ կամային գործողություններով, այդ թվում՝ մարմնի տարբեր հատվածներում մկանային ջղաձգություն, ընդհանուր էյֆորիայի զգացում, հաճախ՝ մարմնի տարբեր շարժումներ և ձայներ։ Օրգազմին հաջորդում է ռելաքսացիան, որը պայմանավորված է օքսիտոցին և պրոլակտին նյարդահորմոնների, ինչպես նաև էնդորֆինների ներզատմամբ։
Մարդու օրգանիզմում օրգազմը սովորաբար վրա է հասնում տղամարդու մոտ՝ առնանդամի (սովորաբար սերմաժայթքմամբ ուղեկցվող), կանանց մոտ՝ ծլիկի կամ հեշտոցի ֆիզիկական գրգռման արդյունքում։ Սեռական գրգռում կարող է առաջանալ ինքնաբավարարման կամ սեռական հարաբերության ժամանակ։
Մանրամասներն՝ այստեղ