Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է 570 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: