Գայանի Ասլամազյանի նոր լուսանկարերը տեսնելով կարելի է ենթադրել,թե հոլիվուդյան որ աստղին է փորձում նմանվել դերասանուհին (Photo)
ՎԻԴԵՈSlaq.am-ը գրում է. Արվեստաբան, հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանին հաճախ են նմանեցնում հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիիին: Slaq.am-ի թղթակիցը զրուցեց Գայանե Ասլամազյանի հետ` պարզելու համար նրա կարծիքը Անջելինա Ջոլիի և իր նմանության մասին:
— Անկեղծ ասած ես համարում եմ, որ Անջելինա Ջոլին շատ գեղեցիկ կին է, ու եթե մարդիկ փորձում են համեմատել, դա նաև գնահատական է իմ անձին: Չեմ ընկալում դա վատ կամ ինչ-որ գնահատական չեմ տալիս այդ ամենին: Ամեն դեպքում, եթե գնահատում են, գեղեցիկն ընդհանուր առմամբ համեմատում են, արդեն լավ է: Շնորհակալ եմ դրա համար:
— Իսկ չի՞ խանգարում դրան այն երևույթը, որ մենք չենք սիրում, երբ մեզ համեմատում են ուրիշների հետ: — Մարդիկ համեմատեն կամ չհամեմատեն, ես ես եմ: Միևնույն է, ես չեմ դառնա Անջելինա Ջոլի, ոչ էլ հակառակը տեղի կունենա: Եթե մի կնոջ, ով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, այստեղի պայմաններում, համեմատում են մի մարդու հետ, ով Հոլիվուդում է ապրում, բնականաբար հաճելի է:
Հարազատներն ինձ ընկալում են որպես Գայանե Ասլամազյան, բայց տատիկս կամ բարեկամներիցս ոմանք, հեռուստատեսությամբ տեսնելով, վատ տեսողության պատճառով մի պահ շփոթել են, մտածել՝ իմ ֆիլմն են դիտում։ Հետո հասկացել են, որ սխալվել են։ Բայց հարազատներս ինձ երբևէ ոչ մեկի հետ չեն համեմատել ու ինձ մշտապես ընկալել են այնպես, ինչպես կամ։ — Իսկ Դուք ինքներդ տեսնո՞ւմ եք նմանություն:
— Ժամանակին ավելի շատ էի նկատում, քան հիմա: Բայց այո, լինում են դեպքեր և լուսանկարներ, երբ արտաքին ինչ-որ նմանություն կա: Եղել է, երբ ամսագրերում ցուցադրվել են նմանություն ունեցող ֆոտոներ:
— Ձեզ երբևէ նմանեցրե՞լ են հայտնի այլ անձնավորությունների:
— Վերջերս հաճախ նմանեցնում են Մոնիկա Բելուչիին, բայց, եթե անկեղծ ասեմ, ես այդ նմանությունը չեմ գտնում: Գուցե բնավորության կամ կանացիության պահն են նմանեցնում մարդիկ, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ես չեմ նմանեցնում: