Ջագդիշը հրաժարվում է ամուսնանալ Գորիի հետ և ներողություն է խնդրում Անանդիից, սակայն...
ՎԻԴԵՈՀարսիկը (անգլ.՝ Child Bride, Child Marriage, հինդի՝ "बालिका वधू") հնդկական հեռուստասերիալ՝ ստեղծված Colors TVհեռուստաալիքի կողմից։ Այդ հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2008 թվականի հուլիսի 21-ից մինչև 2016թվականի հուլիսի 31-ը, ունի 2248 դրվագ։ Գործողությունները ծավալվում են Հնդկաստանի հյուսիսարևմտյան Ռաջաստան նահանգում: Ներկայացվում է մանուկ հասակում ամուսնացած աղջկա կյանքը: Առաջին եթերաշրջանը նվիրված է Անանդիի և Ջագդիշի կյանքին, որոնք արդեն ամուսնացած էին երեխա ժամանակ: Երկրորդ եթերաշրջանը արտացոլում է Անանդիի աղջկա՝ բժիշկ Նանդինիի կյանքը, որը նույնպես երեխա-հարսնացու էր։ «Հարսիկը» հեռուստասերիալը շատ զգայուն է ներկայացնում՝ երեխաների աղետալի վիճակը, որոնց իրենց կամքին հակառակ ստիպում են ամուսնանալ հանուն ավանդույթի և պատասխանատվություն կրել իրենց հետագա կյանքի համար: