Կոթիում հակառակորդի արձակած գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱյսօր Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի սահմանագոտում հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել 32-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Ռեւազյանը:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս հավելեց, որ պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում: Նրա վիճակը բավարար է:
Պայմանագրային զինծառայողը Բերդավան գյուղի բնակիչ է: Նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում