Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկային կադրեր Գյումրում տեղի ունեցած Եհովայի վկաների հավաքից. Գաղտնի նկարահանում

ՎԻԴԵՈ

Եհովայի վկաներ կազմակերպության շարքային անդամների մեծ մասը իրենց հավատքին նվիրված մարդիկ են' չգիտակցելով, որ մոլորության մեջ են: Ինչ-որ առումով այդ վկաները մոլորված գառներ են, քան գիշատիչ գայլեր, որովհետև կազմակերպության խաբեության զոհն են: Նրանք անկեղծ հավատացած են, որ կազմակերպությունը լքելու դեպքում' Արմագեդոնի ժամանակ, անխուսափելիորեն կկործանվեն: Այդ վկաները մեր սիրո ու կարեկցանքի կարիքն ունեն:

«Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի, թէ' «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհավատաք. որովհետեւ սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան' մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի, նույնիսկ ընտրեալներին»:
Մարկ. ԺԳ 20-23

Այսօր աշխարհում ակտիվորեն աճում է շուրջ 140 տարվա պատմություն ունեցող կրոնական մի շարժում, որը կրում է Եհովայի վկաներ կամ Դիտարանի (Դիտաշտարակ, Սիոնի Դիտարան) ընկերություն անունը:

Մեզանից շատերն արդեն փողոցում կամ նույնիսկ սեփական տան շեմին հանդիպել են Եհովայի վկաներին, երբ վերջիններս «բարի լուրն» են «ավետում» «խավարի» մեջ ապրող մարդկանց: «Բարի լուրն» էլ տեղեկացնում է, որ մարդը հոգի չունի, մեռնելու է անասունի նման, չպետք է հավատալ Հիսուս Քրիստոսին. Նա Աստված չէ, սովորական մարդ է, այս պետությունն էլ սատանայից է և շուտով կործանվելու է… Իսկ վերջում' շտապե՛ք մեր հավաքատեղին, ուր պիտի գտնեք փրկության ճանապարհը (1): Իրենց խոսքերն էլ հիմնավորելու համար բաց են անում Աստվածաշնչի' իրենց հարմար տողը, ընդ որում՝ նրանց քարոզած Աստվածաշունչը ոչ թե դարեր շարունակ Առաքելահաստատ Եկեղեցիների կողմից ընդունված Աստվածաշունչն է, այլ իրենց իսկ կողմից 1952 թ-ին կատարած թարգմանությունը, որը հարմարեցված է միայն իրենց քարոզած վարդապետությանը:

Եհովայի վկաները մերժում են ցանկացած երկրային կառավարություն ու իշխանություն և ընդհանրապես այն ամենը, ինչը կապված է դրանց հետ. օրինակ' ծառայությունը բանակում, պետական որևէ պարտավորություն, պետական խորհրդանիշներին (դրոշ, զինանշան) հարգանքի տուրք մատուցել և այլն: Նրանք իրենց համարում են աշխարհի միակ իրական աստվածապետական պետության' Դիտարանի ընկերության քաղաքացիներ:

Այս քաղաքացիները պարտաճանաչ վճարում են «իրենց պետության» հարկերը, որոնք, ի դեպ, բավականին բարձր են ցանկացած իրական պետության հարկերից: Ընդ որում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն ավելի քան 12 միլիոն Եհովայի վկա կա աշխարհում, իսկ այդ պետություն-կազմակերպության ծախսերն անհամեմատ ավելի քիչ են, քան ցանկացած այլ պետությանը, ապա կարելի է ենթադրել նրանց եկամուտների մասին(2):
Կազմակերպության գլուխը գտնվում է Բրուկլինում' Նյու Յորքի արվարձանում, և կոչվում է Ղեկավար մարմին: Բոլոր ցուցումները Եհովայի վկաները ստանում են հենց այդտեղից: Ղեկավար մարմնի ամեն մի հրահանգի հանդեպ այլ կարծիք ունենալը դատապարտելի է. անհնազանդություն է դիտվում բուն Եհովային:

Պատմական ակնարկ

Շարժման հիմնադիրն է Չարլզ Թեյզ Ռասսելը' ծնված 1852 թ-ին Պիտսբուրգում: Ունենալով ընդամենը մի քանի դասարանի կրթություն՝ Չարլզ Ռասսելը, այնուամենայնիվ, որոշակի հաջողությունների է հասնում առևտրի մեջ՝ դեռահաս տարիքում խանութի գործերում օգնելով հորը:

Դեռևս 16 տարեկանում նա ընկնում է այդ շրջանում լայն տարածում գտած ադվենտիստական շարժման ազդեցության ներքո(3), որտեղից էլ հետագայում կատարում է բազմաթիվ փոխառություններ:

Ադվենտիստները, տապալելով իրենց հիմնադիր Ուիլյամ Միլլերի այն պնդումը, թե աշխարհի վերջը պետք է տեղի ունենար 1844 թ-ի հոկտեմբերի 21-ին, չեն հրաժարվում իրենց հաշվարկներից և աշխարհի վերջի մասին նոր տարեթիվ են նշանակում՝ 1874 թ-ը, երբ իբր Հիսուս պիտի գար, երեքուկես տարի քարոզեր, իսկ 1878 թ-ին սրբերի հետ հափշտակվեր երկինք(4):

1876 թ-ին Ռասսելը ծանոթանում է ոմն ադվենտիստ Ն. Բարբորի հետ, ով, չհաշտվելով ադվենտիստական մարգարեությունների տապալումների հետ, միանում է Ռասսելին, և երկուսով հրատարակում են «Առավոտյան ազդարար» թերթը: 1877 թ-ին էլ հրատարակում են իրենց հեղինակած «Փրկության ծրագիրը» գիրքը, ըստ որի՝ Հազարամյա թագավորության սկիզբ է համարվում 1878 թ-ը, այսինքն՝ Քրիստոսի գալուստն այդ թվականին ոչ թե իրական, այլ անտեսանելի հոգևոր ներկայություն համարվեց: Այս «հայտնագործությունը» հետագայում ընդունվեց որպես անառարկելի փաստ' ստեղծելով դավանական այն սկզբունքը, որ Հիսուսի գալուստն ընդհանրապես պիտի լինի աներևույթ, ոչ մարմնական, այլ միայն հոգով, անտեսանելի ներկայությամբ(5): Այսպիսի որևէ գաղափար չկա Աստվածաշնչի և ոչ մի գրքում:

Գալիս է 1878 թ-ը: Երբ սպասված «մարգարեությունը» կրկին չի կատարվում, Ռասսելը խզում է իր կապերը ադվենտիստների հետ և 1879 թ-ին հիմնում է իր սեփական պարբերականը' «Սիոնի դիտարանը կամ Քրիստոսի ներկայության ազդարարը», որը դարձավ Եհովայի վկաների «Դիտարանի» նախատիպը:

Ռասսելը ոչ մի նոր բան չի ավելացնում ադվենտիզմի վրա. նա փոխեց միայն հաշվարկի ձևերը, Հիսուս Քրիստոսին զրկեց աստվածությունից, Սուրբ Հոգուն ընդհանրապես վերացրեց իբրև անձ և շարժումը տարավ նոր՝ Ռասսելի ուղով(6):

Այսպիսով՝ Ռասսելը, որպես հիմք վերցնելով Դանիելի Դ 32 հատվածը՝ «Քո վրայիցդ յոթը ժամանակ պիտի անցնի, մինչև իմանաս, որ մարդկանց թագավորության վրա բարձրյալն է տիրում», կատարում է այսպիսի հաշվարկ. այդ յոթ ժամանակները հարմարեցնելով իր մտքերին և ընդունելով յոթ տարիներ, իսկ ամեն տարին ընդունելով 360 մարգարեական օր' ստանում է 7x360=2520 մարգարեական օր, որը հավասար է 2520 տարվա:

Հաշվարկի սկիզբ ընդունելով Երուսաղեմի կործանման թ-ը, որը, ըստ Ռասսելի, տեղի է ունեցել Ք.ա. 607 թվականին (իրականում՝ Ք.ա. 585-587թթ. միջև ընկած ժամանակահատվածում), ստանում ենք 2520-607=1913, հետևաբար, ըստ նրա, 1914 թ-ը լինելու էր Վերջին դատաստանի օրը:

Այդ թվականը իրականում շատ ձեռնտու էր Ռասսելին, քանի որ մի կողմից այն մոտ էր, իսկ մյուս կողմից մինչ 1914 թ-ը բավականին ժամանակ կար՝ նոր հետևորդների բանակ ստեղծելու համար:

1908 թ-ին Ռասսելի կենտրոնակայանը տեղափոխվեց Բրուկլին' Նյու Յորքի արվարձաններից մեկը, ուր և գտնվում է մինչ օրս: Այստեղից էլ կառավարվում է այն հսկայական պետություն-կազմակերպությունը, որը լայն ցանց ունի տարբերի ազգերի և տարբեր պետությունների մեջ(7):

Եվ այսպես՝ գալիս է 1914 թ-ը, բայց կրկին Երկրորդ գալուստը տեղի չի ունենում: Ամեն դեպքում այս թվականը հետագայում դառնում է Եհովայի վկաների վարդապետության առանցքային թվականը:

Արատավորված անուն

Ոչ աստվածաբանության և ոչ էլ հին հունարենի կամ եբրայերենի ոլորտում կրթություն չունենալով հանդերձ' Ռասսելը պնդում էր, որ միայն ինքն է ճշմարտությանը հասու և մոլեգնաբար հարձակվում էր քրիստոնեական բոլոր ուղղությունների վրա: Արդյունքն այն եղավ, որ մարդիկ սկսեցին բացեիբաց մերկացնել Ռասսելի սուտ վարդապետությունն ու նրա կասկածելի համբավը:

Այսպես՝ 1912 թ-ին ոմն Ռոսս հրատարակում է Ռասսելի սուտ վարդապետությունը մերկացնող մի պարսավագիր, որում մատնանշվում է, որ Ռասսելը «որևէ բուհում չի ուսանել, ոչինչ չգիտի փիլիսոփայության, դավանաբանական աստվածաբանության վերաբերյալ և բացարձակապես անտեղյակ է մեռած լեզուներին (հին հունարեն և եբրայերեն)(8): Ռասսելը զրպարտության մեղադրանքով Ռոսսի դեմ դատական հայց է ներկայացնում: Սակայն տանուլ է տալիս ոչ միայն դատը, այլև դիմակազերծում է ինքն իրեն'ասելով, թե հունարեն գիտի, բայց երբ նրան են տալիս հունարեն գրված տեքստ, նա խոստովանում է, որ պարսավագրում իր մասին գրվածը ճիշտ է, և ինքը չի տիրապետում հունարենին(9):

1913 թ-ին Ռասսելը զրպարտանքի մեղադրանքով դատ է հարուցում «Brooklyn Daily Eagle» լրագրի դեմ, երբ վերջինս բացահայտում է սովորական ցորենը որպես «հրաշք ցորեն» աննախադեպ թանկ գնով վաճառելու Ռասսելի խարդախությունը(10):

1916 թ-ին Ռասսելը վախճանվում է' այդպես էլ չտեսնելով Քրիստոսի գալուստը և իր մարգարեության տապալման պատասխանատվությունը թողնելով Դիտարանի ընկերության հետագա առաջնորդներին:

Ռասսելի վախճանից հետո Դիտարանի նախագահ է դառնում Ժոզեֆ Ֆրանկլին Ռուտերֆորդը, ով մասնագիտությամբ իրավաբան էր: 1914 թ-ի տապալումից և Ռասսելի մահվանից հետո կազմակերպությունը հայտնվում է ճգնաժամի մեջ: Ռուտերֆորդը պետք է մի նոր բան հորիներ՝ հուսախաբ եղած անդամներին չկորցնելու և քաջալերելու համար: Ուստի նա շարունակում է Արմագեդոնի արդեն իր գուշակությունները տարածել' վախի մեջ պահելով Եհովայի վկաներին:

Իր հրատարակած «The Finished Mystery» գրքում նա գուշակություն է անում, թե Աստված 1918 թ-ին բոլոր եկեղեցիները միլիոնավոր ծխականների հետ ոչնչացնելու է, իսկ 1920 թ-ին բոլոր պետությունները կուլ են գնալու անիշխանությանը(11):

Նպատակ ունենալով ստեղծել միակ ճշմարիտ աստվածաիշխանական պետություն-կազմակերպությունը' Եհովայի վկաները մնացած կազմակերպություններն ու պետությունները հռչակեցին որպես սատանայի կազմակերպություններ(12):

1918 թ-ին Ռուտերֆորդին և նրա կողմնակիցներին ձերբակալեցին, քանի որ նրանք ԱՄՆ քաղաքացիներին կոչ էին անում հրաժարվել բանակում ծառայելուց: Նրանց դատապարտեցին 30 տարվա ազատազրկման, բայց բողոքարկման միջոցով գործը վերանայվեց, և մեկ տարի անց նրանց ազատ արձակեցին(13):

Երբ 1918 և 1920 թվականների գուշակությունները չեն կատարվում, Ռուտերֆորդը սահմանում է աշխարհի վերջի նոր տարեթիվ՝ 1925 թվական, երբ Հին կտակարանի սրբերը' Աբրահամը, Իսահակը, Հակոբն ու Դավիթը, կկենդանանան: Դիտարանի ընկերությունը նույնիսկ իսպանական ոճով մի շքեղ առանձնատուն է կառուցում, որը ստանում է «Բեթ-Սարիմ» (Իշխանների տուն) անունը: Այդ տանն իբր պետք է ապրեին կենդանացած նահապետները, իսկ մինչ այդ Ռուտերֆորդն է այնտեղ բնակություն հաստատում:

Մեծ դեպրեսիայի տարիներին, երբ շարքային վկաները առանց հոգնության տնետուն էին շրջում' ընկերության գրականությունը վաճառելու, և ամսեկան 10-15 դոլարով Բեթելում (ընկերության կենտրոնական գրասենյակում) էին աշխատում, Ռուտերֆորդը թանկարժեք նոր ավտոմեքենայով էր շրջագայում(14):

1931 թ-ին գումարված համագումարում նա «Դիտարանի ընկերությանը» տվեց «Եհովայի վկաներ» անվանումը' վկայակոչելով Եսայի ԽԳ 10 համարը. «Եղե՛ք ինձ համար վկաներ»:

Ռուտերֆորդի ժամանակ Եհովայի վկաները սկսեցին թշնամական և անհանդուրժող դիրք գրավել բոլոր եկեղեցիների և կրոնական հարանվանությունների նկատմամբ' բոլորին որակելով որպես սատանայական: Նրա օրոք էր, երբ պարտադիր համարվեց տներ այցելելը և ավետարանչության պարտադիր պլաններ իրագործելը(15):

1942 թ-ին Ռուտերֆորդը կնքում է իր մահկանացուն, սակայն դրանից դեռ վեց տարի հետո էլ Հին կտակարանի սրբերից ոչ մի լուր չկար, և ընկերությունն անաղմուկ վաճառում է Բեթ-Սարիմը' իր մարգարեության գործունեության պատմության ամոթալի մի էջ ևս փակելով:

Ռուտերֆորդին հաջորդեց Նաթանայել Քնորրը: Նրա ղեկավարությամբ Դիտարանի ընկերությունն առժամանակ թողնում է մարգարեություններն ու նոր ռազմավարության անցնում:

Նախ նա կազմակերպության մեջ ամրացնում է իր մենիշխանությունը և սկսում է աշխատանքներ տանել Դիտարանի յուրաքանչյուր անդամին քարոզիչ դարձնելու ուղղությամբ: Նրանից առաջ Եհովայի վկաներն իրենց հետ տնետուն գրամոֆոն էին քարշ տալիս, և երբ նրանց առաջ որևէ դուռ էին բաց անում, նրանք միացնում էին Ռուտերֆորդի քարոզների ձայնագրությունները: Այժմ ամեն բան փոխվում է. Քնորրի հաստատած կարգուկանոնի համաձայն՝ կազմակերպության յուրաքանչյուր անդամ արդեն պետք է ինքը քարոզեր: Այս պայմաններում մարդկանց կողմից առաջադրվող հարցերին նորաթուխ քարոզիչները սկսում էին դժվարությամբ պատասխաններ գտնել, քանի որ Եհովայի վկաների դավանած գաղափարների մեծ մասը Աստվածաշնչի յուրաքանչյուր ճիշտ թարգմանությամբ հերքելի են: Ուստի Քնորրը մտադրվում է նոր «Սուրբ Գիրք» հրատարակել' վկաների օգտագործման համար' այն հարմարեցնելով Դիտարանի գաղափարախոսությանը:

Եվ այսպես՝ 1945-1950 թվականներին հրատարակության պատրաստվեց Սուրբ Գրքի «Նոր Աշխարհի» թարգմանությունը, որը չընդունվեց ոչ մի եկեղեցու և նամանավանդ ոչ մի մասնագետի կողմից:

Ինքնըստինքյան հասկանալի է, թե Աստվածաշնչի «դիտարանական» թարգմանությունը ինչ նպատակներ էր հետապնդում: Չկենտրոնանալով կատարված զեղծարարությունների, կամայական սրբագրությունների և կիրառված մոտեցումների վրա՝ միայն նշենք, որ եհովականները հայտարարեցին, թե Սուրբ Գրքի բոլոր թարգմանությունները սխալ են ու ճիշտ չեն արտահայտում բնագրի իմաստը(16): Այնինչ Սուրբ Գրքի գոյություն ունեցող ոչ մի թարգմանություն չէր բավարարում նրանց, որովհետև դրանցից և ոչ մեկը ոչ մի կերպ չէր հարմարվում իրենց վարդապետությանը: Այլ կերպ ասած՝ «Նոր Աշխարհի» թարգմանությունը ոչ թե Աստծո խոսքն էր մարդկությանը, այլ կազմակերպության ղեկավար մարմնի հրահանգները Եհովայի վկաներին(17):

Այսինքն՝ «դիտարանական թարգմանություն կոչվածն» ուսուցանում է, թե մարդը նախ և առաջ պետք է «փրկության համար Եհովայի կազմակերպություն գա»(18), ապա կատարի վերջինիս բոլոր հրահանգները, ինչը նշանակում է, որ փրկության երաշխիք է հանդիսանում Եհովայի վկաների կազմակերպության անդամակցումը:

Անցնենք առաջ: 1960-1966 թվականներին կազմակերպության աճի տեմպերը զգալիորեն նվազում են: Իրավիճակը շտկելու նպատակով ընկերությունը 1966 թ-ին աշխարհի վերջի նոր ժամկետ է սահմանում: Ընկերության փոխնախագահ Ֆրեդերիկ Ֆրանցը (1894-1992) իր «Life Everlasting in the Freedom of the Sons of God» գրքում հայտարարում է, որ 1975 թ-ի աշունը մարդկության պատմության յոթերորդ շրջանի սկիզբն է նշանավորելու: Ընկերությունը բավականաչափ շրջահայաց էր' բացահայտ մարգարեություն չանելու համար, սակայն Եհովայի ամեն մի վկայի համար ամեն ինչ պարզից էլ պարզ էր, այսինքն՝ Արմագեդոնը շուտով կսկսվի:

Այս նոր գուշակության շնորհիվ հազարավոր նոր անդամներ համալրեցին Եհովայի վկաների շարքերը, մինչ 1975 թիվն ավարտվեց և պարզ դարձավ, որ Դիտարանի ընկերությանն Աստված չի առաջնորդում, և շատերն ուղղակի լքեցին կազմակերպությունը: Ընկերության ղեկավարությունն իհարկե հրաժարվեց իր սխալն ընդունելուց և հուսախաբված վկաներին տեսակետը փոխելու հրահանգ տվեց(19):

Որպես հետգրություն: Աստվածաշունչն ասում է, որ մեկ անգամ Աստծո անունից սուտ մարգարեություն հնչեցնելը բավական է մարգարեացողին սուտ մարգարե ճանաչելու համար: Ըստ այդմ՝ նկատի ունենալով Դիտարանի ընկերության կատարած բազմաթիվ սուտ մարգարեությունները' վստահաբար կարելի է ասել, որ Դիտարանի ընկերությունը սուտ մարգարե է:

Դիտարանի ընկերությունն իրեն համարում է իսկական կրոն ու Աստվածաշնչի մեկնության միակ ճշմարիտ աղբյուրը: Հետևաբար՝ եթե այդ գաղափարները ճշմարիտ են, ապա կհաստատվեն Աստվածաշնչով և հետևողական ու անփոփոխ կլինեն մինչև ժամանակների վերջը: Դիտարանի ընկերության պատմության ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ նրանք բազմիցս կատարել են գուշակություններ, որոնք այդպես էլ չեն կատարվել, արտահայտել են գաղափարներ, որոնք ժամանակ առ ժամանակ հակասական տարբեր բացատրություններով հերքվել են իրենց իսկ կողմից:
Հաշվի առնելով այս փաստերը' որքանո՞վ է Դիտարանի ընկերությունը վստահելի: Իրենց հետևորդներին վախի միջոցով հնազանդության մեջ պահելու նպատակով' աշխարհի վերջը գուշակելիս նրանք առնվազն վեց անգամ սխալվել են: Հակաքրիստոնյաների այս խումբը շարունակ փոփոխել ու փոփոխում է իր գաղափարախոսությունը' չանդրադառնալով, որ հաճախ ինքն իրեն հակասում է, սակայն չի ձանձրանում պնդել, թե ճշմարտության մենաշնորհն իրեն է պատկանում: Թե այդպիսի գործելակերպը որքանով է ներդաշնակվում Աստծո Կատարելության ու Սրբության հետ, Ում Կամքը կատարելուն են իրենց կոչված համարում Եհովայի վկաները, դատե՛ք ինքներդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью
Самое популярное