Պավել եւ Արամ Մանուկյանների ընտանիքին օգնելու համար դրամահավաքին հավաքվել է 1.238.770 դրամ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռերի» անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն օգոստոսի 3-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ երկու ամսով կալանավորման որոշման քննարկման ժամանակ նիստերի դահլիճում քննիչին ասել է, որ ինքն է պատանդ եղել, երբ ցանկացել է դուրս գալ՝ սնունդը տանելուց հետո, սակայն, դիպուկահարները իր վրա կրակել են:
«Ես էի պատանդ, ուզում էի դուրս գալ՝ կրակում էիք: Իրականում դուք էիք հանցագործները եւ չէիք թողնում էդ տարածքից դուրս գամ»,-ասել է նա:
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Արթուր Սարգսյանը առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ քննիչների ներկայացրած այն հիմնավորումը, թե հուլիսի 17-ին Արթուր Սարգսյանը մուտք է գործել ոստիկանության ՊՊԾ գունդ, այնուհետեւ դուրս է եկել եւ նորից հուլիսի 26-ին նրանց մոտ մտել՝ սնունդ հասցնելու, հիմնավորված չէ. «Արթուր Սարգսյանը դատարանում անգամ կատակով ասում էր՝ կարո՞ղ ա մի մասս մտել ա ամսի 17-ին, մյուս մասս էլ՝ 26-ին»:
Փաստաբանը նաեւ նշեց, որ դատարանում շուրջ երկու ժամ փաստաբանները փորձել են քննիչից պազրել՝ ինչպես է եղել, որ Արթուր Սարգսյանին էլ է առաջադրվել այն նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել են «Սասնա ծռերի» մյուս անդամներին:
«Մոտ երկու ժամ այդ հարցը տալիս էինք, սակայն, գրեթե ոչ մի պատասխան քննիչը չտվեց: Մեզ էլ նեղացած ասում էր՝ չեմ պատասխանի ձեր հարցին»:
Ավելի վաղ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռերի» անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել են ճիշտ նույն մեղադրանքները, ինչ «Սասնա ծռերի» մյուս անդամներին, որը խոսում է թերի, ոչ անհատականացված աշխատանքի մասին: