Ձերբակալվել է երկրի նախկին նախագահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ Սարկոզին երեքշաբթի առավոտյան ներկայացել է ոստիկանություն, որտեղ ցուցմունք պետք է տար նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլատրված հնարավոր խախտումների գործով: Այս պահին, ըստ ֆրանսիական մամուլի, Սարկոզին հարցաքննվում է Փարիզի արվարձաններից մեկի ոստիկանական բաժանմունքում: Հետաքննությունը կապված է 2007թ. Սարկոզիի քարոզարշավի ժամանակ այսպես կոչված «լիբիական» ֆինանսավորման հետ: Սարկոզին մեղադրվում է Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիից իր քարոզարշավի համար գումար ստանալու մեջ: Գործով քննությունն ընթանում է արդեն 5 տարի: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/20/943777/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook